Փորձագետները փաստում են որ գիշերային քունը վերականգնում է ֆիզիկական և մտավոր ուժերը : Այն ուղղակիորեն կապված է ձեր կոնտրոնանալու կարողության, տրամադրույան հետ, պատասխանատու է օրվա ընթացքում ձեր ունեցած էներգիայի համար :
Կարդալով սա՝ դուք կիմանաք ինչպես բարելավել քնի մակարդակը, ինչպես արթնանալ թարմ, լիքը լինել ուժերով և լավ տրամադրություն ունենալ:
ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԲԺԻՇԿՆԵՐԸ
Քնելուց առնվազն կես ժամ առաջվանից սկսած զերծ մնացեք հեռախոսների, պլանշետների և համակարգիչների օգտագործումից, դրանց լույսը գրգռում է ձեր աչքերը, այն թույլ չի տալիս ձեր աչքերին հանգստանալ, դա քնելո չկարողանալու պատճառներից մեկն է :
Քնեք մթության մեջ : Հերմետիկ փակեք վարագույրները այնպես որ լույս չներթափանցի սենյակ, և որոշ ժամանակ անց դուք կնկատեք որ ձեր քունը դարձել է ավելի խորը և հանգիստ :
Մի կերեք քնելուց առաջ:Փորձեք ձեր սննդակարգը այնպես դասավորել, որ առնվազն քնելուց 3 ժամ առաջ հաց ուտեք,ոչ թե դրանից ուշ:
Հանգստյան օերերին փորձեք 1 ժամ ավելի շատ քնել քան աշխատանքային օրերին :
Գնեք որակյալ մատրաս: Որոշ մարդիկ նախընտրում են չոր մատրասներ, սակայն կարող եք օգտվել նաև ճկուն մատրասներից, որոնք ձեզ համար ավելի հարմարավետ կլինեն :