Հաճախ նրբերշիկներն ու այդ տեսակ այլ կիսաֆաբրիկատները փրկություն են մեզ համար, երբ արագ պետք է ինչ-որ բան պատրաստել: Սակայն սա կարդալուց հետո դուք ձեր կարծիքը կփոխեք դրանց վերաբերյալ:
Նրբերշիկները և երշիկները պատրաստված են կենդանական ճարպից (բեկոն), կենդանիների կաշվից և մսի ավելցուկներից, թռչնի մսից, նիտրատներից, նիտրիտներից, ֆոսֆատից, կարագինանից, կոշենիլից (ներկանյութ). հենց այս բոլոր հավելումների շնորհիվ է, որ դրանք այդքան ախորժելի են դառնում, ինպես նաև դրանցում պարունակվող համի խթանիչները առաջացնում են կախվածություն, և դուք էլի ու էլի եք սկսում ուզել դրանք:
Երեխաները թիրախային խումբ են համարվում, քանի որ նրբերշիկը նրանց համար միշտ շատ համեղ է: Բժիշկները տագնապած են այս հանգամաքից:
Ամերիկացի հետազոտողների պնդումներով, այն երեխաները, ովքեր ամսական 10 նրբերշիկից ավել են ուտում ռիսկի տակ են՝ արյան լեյկոզով հիվանդանալու:
Նրբերշիկ չի թույլատրվում նաև հղիներին. եթե հղին շաբաթական մեկ նրբերշիկ ուտի, ապա կվտանգի ապագա երեխայի առողջությունը. սա մեծացնում է երեխայի մոտ գլխուղեղի ուռուցքի հավանականությունը: Սա վերաբերվում է հայրերին ևս. մինչև երեխայի բեղմնավորումը չափից շատ նրբերշիկ օգտագործելու դեպքում, նրանք մեծացնում են երեխայի՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Նրբերշիկի մեջ պարունակվող նիտրատները քիմիական ռեակցիայի մեջ են մտնում մսի մեջ պարունակվող ամինների հետ, ինչի հետևանքով ձևավորվում է նոր միացություն, որը կոչվում է N-նիտրոզ. հենց այս միացությունն է, որ նպաստում է քաղցկեղի առաջացմանը: