Մենք հաճախ չենք էլ մտածում մեր երակների մասին, մինչև որ դրանք տեսանելի չեն դառնում: Հետո սկսում ենք անհանգստանալ: Ահա 5 պատճառ՝ երակների դուրս գալու համար:
- Տեսանելի երակները նորմալ են ձեր մաշկի տեսակի համար
Հիմնականում սա բնորոշ է բաց գույնի մաշկ ունեցողներին: Բարակ մաշկը ևս կարող է պատճառ լինել երակների տեսանելի լինելու համար: Տարիքի հետ մաշկի տակ եղած ճարպային շերտը բարակում է, և երակները կարող են տեսանելի դառնալ:
2. Երակները տեսանելի են դառնում մարզումներից հետո
Սա ևս նորմալ է: Մարզումների ժամանակ ձեր մկանները աշխատում են և նետում երակները դեպի մաշկի մակերես: Որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են իրենց նախկին տեսքին:
3. Երակներ հղիության ժամանակ
Այստեղ ևս անհանգստանալու բան չկա: Հղի կնոջ արյան ծավալը բարձր է և երակները, փորձելով տանել այդ բարձր ծավալի արյունը, նկատելի են դառնում:
4. Երբ դուք քանակությամբ ճարպային շերտ ունեք
Նիհար մարդիկ ճարպի ավելի բարակ շերտ ունեն մաշկի տակ, ինչն էլ երակները նկատելի է դարձնում:
5. Եթե կան այլ նշաններ, դիմեք բժիշկի
Եթե երակների տեսանելիության հետ մեկտեղ կան այլ նշաններ, ինչպես կրծքավանդակի ցավը, շունչը կտրվելը, երակների ուռածությունը, ապա պետք է դիմել բժիշկի: Սրանք կարող են լուրջ խնդիրների նշաններ լինել, ինչպիսիք են վարիկոզը, թրոմբի հետ կապված խնդիրները, երակային հիվանդությունները և այլն: