Ռոնալդուին դարձյալ հրավիրել են դատարան
СПОРТՊորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտինու Ռոնալդուին կրկին հրավիրել են ամերիկյան դատարան՝ ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգայի հնարավոր բռնաբարության գործով, հաղորդում է TMZ-ն։ 34-ամյա կիսապաշտպանը անձամբ է ստացել փաստաթղթերը Լաս Վեգասի դատարանից։
2009 թվականի ամռանը Ռոնալդուն Լաս Վեգասի ակումբներից մեկում ծանոթացել է Մայորգայի հետ։ Տվյալ գիշերվա ընթացքում ֆուտբոլիստի և մոդելի միջև տեղի ունեցած սեքսը, ամերիկուհին որակել է բռնաբարություն։
2010 թվականին Մայորգան Ռոնալդուի փաստաբաններից 375 հազար եվրո է ստացել Կրիշտիանուի անունը չբարձրաձայնելու համար։ Նախորդ տարվա աշնանը, Լաս Վեգասի ոստիկանությունը վերաբացել էր հնարավոր բռնաբարության գործը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



