Տոտին հեռանում է «Ռոմա»-ից. երկուշաբթի նա հանդես կգա հայտարարությամբ
СПОРТ
«Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին լքում է իր կյանքի ակումբը։ Ինչպես տեղեկացնում է Armsport-ը` հղում անելով Football Italia-ին, 42-ամյա իտալացին արդեն երկուշաբթի կհայտարարի ակումբից հեռանալու մասին։ Ներկա պահին «Ռոմա»-ում Տոտին ադմինիստրատիվ գործունեությամբ է զբաղվում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա հակասությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ։
«Ռոմայի» լեգենդին առաջարկել են թիմում զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն Տոտին հրաժարվել է։ Ֆրանչեսկոն իր երկարամյա կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Ռոմա»-ի կազմում։ 1992-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում Տոտին իր սիրելի թիմի կազմում անց է կացրել 619 հանդիպում ու դարձել է 250 գոլի հեղինակ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



