Կանանց դեմքին բեղիկների և ծնոտի մազիկների առկայությունը կարող է շատ խնդիրների վկայություն լինել
ЛАЙФՈրպես կանոն, դեմքի վրա աննշան մազածածկույթը բոլորովին անվտանգ է, սակայն երբեմն այն կարող է լինել բժշկական օգնություն պահանջող վտանգավոր երևույթի ախտանիշ: Հրավիրում ենք ձեր ուշադրությունն այս երևույթի վրա:
Դեմքի վրա մազերի աճի ավելանալը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով:
1. Գենետիկա
Դեմքի մազերի աճը կարող է ժառանգաբար փոխանցվել: Եթե դուք ձեր տատիկի կամ մայրիկի մոտ նկատել եք այդ երևույթը, մեծ հավանականություն կա, որ ձեզ մոտ նույնպես այն կլինի:
2. Հորմոնալ անհավասարակշռություն
Դեմքի վրա մազերի աճը կարող է հետևանք լինել տղամարդու սեռական հորմոնի՝ անդրոգենի չափազանց մեծ քանակի:
3. Տարիք
Դաշտանադադարի ընթացքում կանացի էստրոգեն հորմոնը նվազում է, այդ պատճառով էլ որքան կինը տարիքն առնում է, այնքան մեծ է դեմքի մազերի աճի հավանականությունը:
4. Ձվարանի կիստա
Հորմոնների հավասարակշռության խախտման ավելի լուրջ արտահայտություն է ձվարանների կիստան: Բացի դեմքի մազերից՝ այդ խնդիրը ունի այլ ախտանիշներ ևս՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, գիրացում, անպտղություն:
5. Կուշինգի համախտանիշ
Հորմոնային անհավասարակշռության ևս մի օրինակ: Հիվանդությունն առաջանում է սթրեսի հորմոնի կորտիզոլի ավելցուկի պատճառով: Հիվանդության պատճառ կարող է լինել նաև որոշ դեղամիջոցների օգտագործումը:
6. Գեղձերի բնածին հիպերպլազիա
Այս հազվագյուտ հիվանդությունը ևս կարող է խթանել դեմքի մազերի աճը:
7. Հղիություն կամ հակաբեղմնավորիչներ
Հղիությունը փոփոխում է կնոջ մարմինը: Շատերի մոտ հորմոնալ փոփոխությունները խթանում են դեմքի մազերի աճը: Բայց դա ժամանակավոր երևույթ է:
Շարունակությունը՝ այստեղ: