Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
ОБЩЕСТВОՀունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտակքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը Իջևան-Երևան ավտոճանապարհի 131-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 14 OZ 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Վարորդին և վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, իսկ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



