Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ
ЛАЙФՆումերոլոգիան հնագույն գիտություն է, որով զբաղվում էր նաև մաթեմատիկոս Պյութագորասը։
Գիտնականը համոզված էր՝ մարդու համար նախանշված է որոշակի ճակատագիր, ինչի մասին կարելի է իմանալ թվերի օգնությամբ։
Նա կարծում էր, որ կյանքի թիվը չիմանալու և հետևանքում՝ մարդու համար նախանշված ուղին չիմանալու դեպքում կարելի է հեշտությամբ անհաջողակ մարդ դառնալ։
Այդպե՞ս է, թե՞ ոչ՝ կարելի է իմանալ միայն պրակտիկայի շնորհիվ։
Նախ՝ անհրաժեշտ է իմանալ կյանքի թիվը։
Առաջին քայլ։ Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին։ Եթե ծնվել եք 1971թ. հունիսի 3-ին, ապա հավասարումն ունի հետևյալ տեսքը՝ 0+3+0+6+1+9+7+1=27:
Երկրորդ քայլ։ Եթե երկնիշ թիվ եք ստացել, դրանք գումարեք իրար։
Երրորդ քայլ։ Ցանկում գտեք ձեր կյանքի թիվը և կիմանաք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով եք գնում, թե՞ ոչ։
Կյանքի ուղի N1: Ստեղծագործող և մյուսներից տարբերվող մարդիկ են։ Նրանք հաճախ շատ լավ ղեկավարներ են դառնում, ովքեր չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց բոլորի համար և միանձնյա որոշումներ կայացնելուց։
Նրանց համար իդեալական մասնագիտություններ են՝ վաճառքի մասնագետ, քաղաքական գործիչ, բրոքեր, ֆինանսական խորհրդատու, սպորտսմեն, ստեղծագործական տնօրեն, որակի ինժեներ, գովազդի մասնագետ, PR մենեջեր, բիզնեսի տեր։
Կյանքի ուղի N2: Լուրջ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Նրանք տեսնում են այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Նրանք լավ ընկերներ են և դաստիարակներ։ Միշտ կարող են աջակցել մարդկանց, ամբողջությամբ վստահում են իրենց ինտուիցիային։
Այդ պատճառով էլ կյանքը նրանց հեշտ է տրվում։ Հաճախ են պայքարում արդարության և ուրիշների իրավունքների համար։ Իդեալական մասնագիտություններն են՝ խոհարարը, դաստիարակը, հոգեբանը, բժիշկը, դիվանագետը,
երաժիշտը, դիզայները, սոցիալական աշխատողը, հաշվապահը, մերսողը, դերասանը, ադմինիստրատորը, թերապևտը, այլընտրանքային բժշկության մասնագետը։
Կյանքի ուղի N3։ Նրանց հետ հետաքրքիր է, նրանք բաց են աշխարհի համար և ստեղծագործական ջիղ ունեն։ Սիրում են ամեն հրաշալի բան և դրանով վարակում են մյուսներին։ Նրանց համար գլխավորն իրենց եսը ռեալիզացնելն է։
Դա կարող է լինել ցանկացած միջոցով՝ գիտություն, սպորտ, խոհարարություն։ Իդեալական մասնագիտություններ են՝ նկարիչը, խոհարարը, պարողը, լուսանկարիչը, ճարտարապետը, գրաֆիկական դիզայները, կոսմետոլոգը, լրագրողը, վարսահարդարը, վաճառողը, վիզաժիստը, երաժիշտը, գրողը։
Կյանքի ուղի N4։ Ամենաշատն են գնահատում կյանքի նկատմամբ մեթոդական, համակարգային մոտեցումը։ Ինքնաբերականությունը նրանց համար չէ։
Նրանք ամեն ինչ մանրամասնորեն մտածում են և երբեք որևէ բանի տարերայնորեն և մակերեսային չեն վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ նրանք դառնում են լավ կազմակերպիչներ և մենեջերներ։ Որտեղ նրանք են, այնտեղ կարգուկանոն է տիրում։
Իդեալական մասնագիտություններն են՝ տնօրեն, փաստաբան, ինժեներ,զինվորական, խմբագիր, բժիշկ, հաշվապահ, բիզնեսի սեփականատեր, ճարտարապետ, վերլուծաբան, բիզնես խորհրդատու, իրավապահ մարմնի աշխատակից, անձնական մարզիչ, բանկիր: Կյանքի ուղի N5…..
Շարունակությունը՝ այստեղ