«Իբրեւ թե պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի». Անուշիկ Առաքելյան
ЛАЙФԱնուշիկ Առաքելյանն այս շրջանում նկարահանվում է «Մոր խոստումը» սերիալում եւ պատրաստվում է օգոստոսին գործուղման մեկնել Միացյալ Նահանգներ: BRAVO.am-ը դերասանուհու հետ զրուցել է իր մասնակցությամբ սերիալների, դրանց քարոզած արժեքների, բաց տեսարանների, նաեւ դստեր մասին:
-«Մոր խոստումը» սերիալում Ձեր կերպարը կարծես այնքան էլ առանցքային չէր, բայց աստիճանաբար նրա շուրջ գաղտնիքները շատանում են:
-Սերիալային կերպարները շատ անհավանական են, քանի որ սցենարը գրվում է ընթացքում, եւ կերպարի հետ կապված սցենարային լուծումները կարող են անընդհատ փոխվել: Մենք կարող ենք դիտել ֆիլմ, որի ավարտին գործողությունները պտտվում են երրորդական կերպարներից մեկի շուրջ, ով սկզբում ոչնչով աչքի չի ընկել: «Մոր խոստումը» սերիալում իմ կերպարը սկզբում ուղղակի մի մարդու կին էր, բայց սա երկար ժամանակ չէր հետաքրքրի հեռուստադիտողին: Ինչպես բոլորն այս կյանքում, նա եւս ուներ գաղտնիքներ, որոնք վաղ թե ուշ իմանալու էին բոլորը:
Անուշիկ Առաքելյանը
- Բազմիցս նշել եք, որ սերիալների որակը Հայաստանում շատ վատ է: Հիմա՞ էլ եք այդպես կարծում:
-Եթե ես այս գործի մեջ եմ, դեռ չի նշանակում, որ պիտի գովեմ այն սերիալները, որոնք այսօր արտադրվում են Հայաստանում: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ դու ծանոթ չես լինում սցենարին, ու այն ընթացքում է գրվում: Այսօր ամեն հեռուստաընկերություն կարող է իրեն թույլ տալ 4-5 սերիալ նկարահանել, ինչը լճացման է տանում: Այս դաշտն այնքան բացահայտ է հանդիսատեսի համար, նրանք այնքան հաճախ են փողոցում տեսնում նկարահանման ընթացքը, որ այդ հեքիաթը դադարում է ապրել: Նույնն է, երբ ներկայացման ժամանակ տեսնես, թե ինչ է կատարվում կուլիսներում: Ես՝ որպես դերասան, ուզում եմ, որ հեռուստադիտողը շատ հեռու լինի այդ ամենից: Այսօր չկա չափի զգացում: Սերիալները տարիներ են տեւում, դրա համար էլ լճացում են ապրում: Թող նկարեն քիչ սերիաներով, բայց որակյալ:
Շարունակությունն՝ այստեղ