Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սխալ­նե­րի վրա սո­վո­րում են, այլ ոչ թե կրկնում այ­լոց սխալ­նե­րը

ПОЛИТИКА

«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է չորս առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համաժողովում:

Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհը չափազանց արագ է փոխվում, որպեսզի 17-20րդ դարերում ձևավորված գաղափարախոսությունները համապատասխանեն ընթացիկ կարիքներին: «Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն»,- ասել է վարչապետը:

Տեղին է աձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները քաղաքական համակարգի, գաղափարախոսությունների մասին, մեղմ ասած, հեռու են ակադեմիական, նույնիսկ՝ ռացիոնալ լինելուց։ Մյուս կողմից՝ «Փաստը» բազմաթիվ առիթներով անդրադարձել է գործող իշխանության քաղաքական այցեքարտին՝ բազմաթիվ դրվագնելով հիմնավորելով, որ հեղափոխության թիմը չունի երկրի զարգացման հստակ տեսլական, արժեքային կողմնորոշումներ, ծրագրեր, գաղափարախոսություն։ Ավելին, քանիցս շեշտել ենք, որ այս կուսակցությունը զերծ է «իզմ»-երից: Մեզ հակադրվում էին, երբեմն նեղանում էին, խոսում էին հեղափոխության բացառիկության, իրենց «առանձնահատուկ» առաքելության մասին, բայց փաստորեն Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ բարձրաձայնեց այն, ինչի մասին մենք գրել ենք մեկ տարի շարունակ։

«Իզմերի» մերժումը զուտ հայկական երևույթ չէ. ցավոք, մինչև Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները գոյություն ուներ պոպուլիզմի համաշխարհային թրենդ, ինչի դրսևորում են բրիտանական Բրեքզիթը, Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ում, Էմանուել Մակրոնի ֆենոմենը Ֆրանսիայում ու նաև՝ մեր հեղափոխությունը, իհարկե՝ ավելի լոկալ ու սահմանափակ հետևանքներով։

Պոպուլիզմը լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամ հարուցեց Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի հարաբերություններում, Վաշինգտոնի թրամփյան քաղաքականությունը դարձել է շատ ավելի անկանխատեսելի, ինչի հետևանքով ԱՄՆ-ն դաշնակիցներ է կորցնում աշխարհի տարբեր ծայրերում։ Ավելի ցցուն է Մակրոնի՝ «իզմերի» մերժման ապաքաղաքական թեզը, ինչը Ֆրանսիայում հանգեցրեց քաղաքական վակուումի, որը լցրեցին «դեղինբաճկոնավոր» անարխիստները։

Օտարներն իրենց սխալների վրա սովորում են, սակայն Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կրկնում է ուրիշների սխալները, ըստ էության, Հայաստանում ոչնչացնելով քաղաքականությունը։

Կուսակցությունների մրցակցության հիմքում ընկած է գաղափարախոսությունների, ծրագրերի տարբերությունը, ու եթե մերժվում է դրանց կարևորությունը, ապա իշխանությունը դուրս է դրվում քաղաքական պայքարի տրամաբանությունից։ Նման իրավիճակները մի կողմից՝ ստեղծում են «կոմֆորմիստների» կառավարություն, որը քաղաքական կոնյուկտուրայի թելադրանքով կարող է գնալ ցանկացած կոմպրոմիսի, մյուս կողմից՝ ավտորիտարիզմի ռեալ, իրական վտանգ են ստեղծում։ Ի վերջո, եթե չկան գաղափարախոսություն, ծրագրեր, ապա իշխանությունը դառնում է ինքնանպատակ ու այն պահելու համար արդարացված է դառնում ցանկացած միջոց, այդ թվում՝ ոչ լեգալ, ոչ սահմանադրական։

Գաղափարախոսություն մերժող իշխանությունը դառնում է անտագոնիզմի աղբյուր, որովհետև հասարակությանն ի վիճակի է կոնսոլիդացնել՝ ոչ թե ռացիոնալ հիմքով, երկրի զարգացման ծրագրերի առանցքի շուրջ, այլ «ներքին թշնամու» կերպարով։ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը բացահայտում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունն անընդհատ թիրախներ փնտրում կամ մի քանի ընդդիմադիր ակտիվիստների հետքերով կոնսոլիդացնում մի ամբողջ մարզի ոստիկանություն։

Քաղաքացիականությունը երբեք չի կարող լինել գաղափարախոսություն՝ դա պատրանք է։ Քաղաքացիական հատկանիշներով մարդիկ կարող են միավորվել, ստեղծել կուսակցություններ կամ կազմակերպություններ, որոնք, սակայն, պետք է ունենան իրենց ծրագրերն ու գաղափարախոսությունները, որոնցով տարբերվեն քաղաքացիական այլ միավորումներից։

Հայաստանի գործող իշխանության պոպուլիզմն ու անտագոնիզմը հետևանք են հենց գաղափարախոսությունների ու ծրագրերի բացակայության։ Հենց սրա մասին էինք բարձրաձայնում ամիսներ շարունակ, ինչը հաստատվեց ՔՊ վերջին համաժողովում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира