24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարը, իրական անունն ու այլ մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի կնոջ մասին
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանիքը երեկվանից Հայաստանում ամենաքննարկվող թեման է:
Ֆուտբոլիստը, որը միշտ փակ է պահել անձնական կյանքին վերաբերող մանրամասները, հարսանիքի օրը բացառություն է արել և առաջին լուսանկարը հիշարժան օրվանից հենց ինքն է հրապարկել՝ մակագրելով․ «Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»:
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացած պսակադրությունից և հաջորդած խնջույքից ֆուտբոլիստը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․ «Ստեղծված իրար համար»:
Tert.am Life--ը ներկայացնում է մանարամասներ հանրահայտ ֆուտբոլիստի կնոջ՝ Բեթիի մասին: ԱԺ նախկին պատգամավոր, «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն այս տարի կդառնա 24 տարեկան: Նա ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին: Զույգի տարիքային տարբերությունը 6 տարի է, Հենրիխ Մխիթարյանն այս տարի դարձավ 30 տարեկան:
Բեթիի իրական անունն Իզաբելլա է, նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում:
շարունակությունը՝ սկզբնաղբյուրում