Հափշտակել էր ավտոմեքենա եւ վաճառել համագյուղացուն. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
ОБЩЕСТВОՄայիսի 29-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ փետրվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակահատվածում Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի 10 հասցեի մոտից գողացել են «ՎԱԶ-21099» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա՝ պատճառելով 350.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ ավտոմեքենան հափշտակել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 45-ամյա մի բնակիչ եւ վաճառել նույն գյուղի մեկ այլ բնակչի:
Հունիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



