Ինչ պայմաններում են աշխատում նախագահները. համաշխարհային առաջնորդների աշխատասենյակները
ФОТОԵթե ձեզ երբևէ հետաքրքրել է, թե ինչ տեսք ունեն այս կամ այն երկրի նախագահների աշխատասենյակները, ապա Past.am-ը առաջարկում է դիտել:
Ոսկե գահ տեսնել այս լուսանկարներում դուք չեք կարող:
1. Ռուսաստան-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատասենյակը գտնվում է նստավայրի գործարար մասում: Սենյակը առանձնապես մեծ չէ: Պատերի երկայնքով գրապահարաններ են: Սեղանի վերևում ՌԴ զինանշանն է:

2. ԱՄՆ-ԱՄՆ նախագահը Օվալաձև սենյակն օգտագործում է որպես իր հիմնական աշխատավայր: Սենյակը ունի 3 մեծ պատուհան, որ նայում են դեպի հարավը ու 4 դուռ: Նախագահի սեղանը գտնվում է հարավային պատուհանների առաջ, հյուսիսային կողմում բուխարի է:

3. Ուկրաինա-Նախագահն իր աշխատանքային հանդիպումների համար օգտագործում է ընդհանուր՝ 128,8 քմ տարածքով երեք սենյակ՝ աշխատասենյակ, ընդունարան՝ օգնականի համար սեղանով ու հանդիպումների համար նախատեսված սենյակ:

4. Գերմանիա-Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատասենյակը անսովոր համեստ է: Ոչ թանկարժեք սեղանին միայն հեռախոսներ են, մոնիտոր, այցեքարտեր, գլոբուս ու լամպ:

5. Նիգերիա-Նախագահ Մուհամմեդ Բուհարին երդմնակալությունից հետո աշխատում է իր տնային աշխատասենյակում:

6. Իրան-Բավական մինիմալիստական աշխատասենյակ է: Սեղանին միայն համակարգիչ է ու գրենական պիտույքներ:

7. Արգենտինա-Կրիստինա Կիրշների աշխատասենյակը միանգամայն ներկայացուցչական տեսք ունի: Սեղանին բազմաթիվ գրքեր են ու ուղեցույցներ:

8. Թուրքմենստան-Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը թղթի, գրիչների երևի թե չի վստահում: Սակայն ինչի՞ համար են այսքան շատ նոութբուքները:

9. Հունաստան-Սեղանին թղթեր են, հետևում՝ պատկառելի գրադարան:

10. Վիետնամ-Ամենամինիմալիստական գրասենյակը պատկանում է Վիետնամի նախագահին:




