Որքան է արժեցել Մխիթարյանի հարսանիքը. ով է վարել խնջույքը և ովքեր են երգել․ (Նոր լուսանկարներ)
ЛАЙФՀամացանցում շարունակոմ են անընդհատ նոր տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել ֆուտբոլիստի հարսանիքից, եւ նոր մանրամասներ են հայտնի դառնում․․․
Մխիթարյանը տեսանյութեր էր հրապարակել, որոնցում երեւում էր՝ ինչպես է ձայնակցում Ալ բանոյին․․․
Նրա քույրը՝ Մոնիկա Մխիթարյանն էլ տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է պարում նրա հետ․․․
Ինչպես դրանցից պարզ է դառնում, հարսանիքի ժամանակ երգել է իտալացի հայտնի արտիստ Ալ Բանոն․․․
Խնջույքը վարում է հումորիստ Հայկ Պետրոսյանը․․․
Հյուրերի մասին մանրամասներ չկան: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցելու համար Իտալիա են գնացել Մխիթարյանի բարեկամները․․․
Լուսանկարներից երևում է, որ ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան․․․
Մխիթարյանը ու հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթին՝ 23-ամյա Իզաբելլա Վարդանյանը, ամուսնացել են երեկ՝ հունիսի 17-ին,
Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում․․․
Հարսանիքից հետո Մխիթարյանը փոխել է թվիերի ու ինստագրամի իր էջերի գլխավոր լուսանկարները. տեղադրել է իր ու սիրելիի նկարը․․․
Պսակադրությունից հետո զույգը զբոսնել է նավով ու լուսանկարվել․․․
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո․․․