Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«31-32 տա­րի անօ­թև­ան կամ ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րա­նում մնա­լը կա­րե­լի է հա­վա­սա­րեց­նել խոշ­տանգ­մա­նը կամ կտտանք­նե­րին»

ИНТЕРВЬЮ

2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր: «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնում է Հայաստանում բնակվող փախստականների հիմնական խնդիրներին: Ալավերդյանը 1988 թվականին Ադրբեջանից Հայաստան գաղթած փախստականների մասին խոսելիս զուգահեռ անցկացրեց Սպիտակի երկրաշարժի հետ:

«Այս երկու իրադարձությունները նույն ժամանակում են եղել: Ամեն անգամ, երբ ասում են երկրաշարժից տուժածները, բոլորը կարծում են, որ նոր երկրաշարժ է եղել, այնինչ 31 տարի հետո էլ «պարծանքով» նշում ենք, որ այս տարի, օրինակ, 60 ընտանիք կապահովվի բնակարանով:

Մոտավորապես այդպիսի մի վիճակ ունենք փախստականների դեպքում: Առնվազն մեկ տարի առաջ, եթե չեմ սխալվում, մոտ 2000 ընտանիք սպասում էր բնակարանային կամ մշտական տանիքի հարցի լուծմանը», - ասում է Ալավերդյանը:

Նա նշում է, որ այդ ընտանիքների մեջ կան այնպիսիները, որոնք բավական վատ պայմաններում են բնակվում, օրինակ՝ Արցախի փողոցի վթարային հանրակացարանում բնակվողները:

«Մարդիկ ապրել են 4-րդ կարգի վթարային շենքում, այս տարիների ընթացքում իրենց մշտական տանիքի հարցը չի լուծվել: Որպես միջանկյալ տարբերակ մի քանի բնակիչների առաջարկում են, որ գնան վարձով բնակվեն՝ մինչև շենքի շինարարությունը կավարտվի:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե սա շատ լավ լուծում է, թող միայն պատկերացնեն, որ այդ մարդիկ 31 տարի ապրում են ժամանակավոր կացարաններում: Բավականին ծանրագույն վիճակի մեջ են հայտնվել մի քանի հազար փախստականներ, որոնց հարցն այդպես էլ չի լուծվել, որոնք ժամանակին ապրում էին պետական կամ այլ վայրերում՝ բնակելի կամ ոչ բնակելի: Բայց ունեինք և ունենք մի խումբ փախստականներ, որոնք դուրս են մնացել ցանկացած հաշվառումից:

Դրանք այն փախստականներն են, որոնց Հայաստան գալուց հետո օթևան են տվել իրենց ծանոթները, հարազատները», - ընդգծում է իրավապաշտպանը:

Ալավերդյանն ընդգծում է, որ շատերը Հայաստան են եկել՝ չիմանալով հայերեն, ինչի հետևանքով դուրս են մնացել աշխատանքային ակտիվ շրջանակներից, շատ ծրագրեր չեն եղել, որ նրանք ձեռք բերեն նոր ունակություններ:

«Ամենավատ սոցիալական, նույնիսկ աղքատ խավերի մեջ ամենաաղքատը և խոցելին եղել ու մնացել են փախստականները: Խորհրդային Հայաստանը շատ գործ է արել նրանց համար, արվել է աշխատանք և անկախ Հայաստանում, բայց, արդյունքներից դատելով, այդ խնդիրն այդպես էլ չի գտել բավարար լուծում», - ասում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, արդյոք անհրաժեշտություն չկա՞, որ Հայաստանի ողջ տարածքում կատարվի փախստականների վերահաշվառում՝ միասնական և հստակ պատկեր ունենալու համար: 

«Փախստականները խորշում, բարկանում են այդ հերթական հաշվառումից: Միայն պատկերացրեք՝ 30 տարի իրենց հաշվառում են, ու նրանք մնում են այդ նույն վիճակում:

Բայց հաշվառումն անհրաժեշտ է պետական տեսակետից, որովհետև հասկանում ենք, որ 30 տարվա ընթացքում շարժ է տեղի ունենում, էլ չեմ ասում՝ բնական աճը կամ կորուստը՝ ծնունդները և մահերը:

Շատերը մեկնում են աշխատանքային միգրացիայի, մյուս դեպքում՝ գնում և չեն վերադառնում, կամ էլ գնում ու չեն հայտնում այդ մասին:

Ամենածանր վիճակում հայտնվում են վերջին խմբի մարդիկ: Հաշվառում անելիս տեսնում են՝ այդ մարդը չկա, նրան հաշվառումից հանում են, այնինչ նա որևէ երկրում, հնարավոր է, չի ստացել մշտական բնակարան կամ պատշաճ պայմաններով օթևան: Մի խոսքով՝ մարդիկ ապրում են թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական ծանր պայմաններում: 31-32 տարի անօթևան կամ ժամանակավոր կացարանում մնալը կարելի է հավասարեցնել խոշտանգմանը կամ կտտանքներին: 

Միգրացիայի վարչության ղեկավարի հետ ծանոթ եմ: Կարծում եմ՝ նա ազնիվ մղումներ ունի, բայց սա շատ քիչ է, որովհետև դրանց հետևում, որքան գիտեմ, բյուջետային որևէ հստակեցում չկա», - շեշտում է Ալավերդյանը:

Նա նշում է, որ միևնույն ժամանակ խնդիրներ կան, որոնք հեշտ լուծելի են: «Օրինակ, Քասախում բնակվում են փախստականներ, որոնց բնակարանային պայմանները բավականին լավն են, բայց այդտեղ չի լուծվում տրանսպորտի խնդիրը, որ մարդիկ կարողանան իրենց բնակության վայրից հասնեն այնտեղ, որտեղ աշխատում են:

Սա հատուկ բյուջետային հատկացումներ չի պահանջում, սա ընդամենը պարտականությունների կատարման շրջանակներում է: Որպես կանոն, տեղական ինքնակառավարման մարմինները մերժում են բնակիչների խնդրանքները մի պատճառաբանությամբ՝ չունենք դրա գումարը:

Բայց չէ՞ որ ՏԻՄ-ի գործն այդ գումարը գտնելն է՝ մարդկանց խնդիրը լուծելու համար:

ՏԻՄ-երը մեծ մասամբ մատնված են անգործության, և հարցերը մնում են պետության հույսին: Սակայն համայնքի բնակիչը ապրում է կոնկրետ համայնքում, և այն պետք է հոգա նրա հոգսերը», - եզրափակում է հ/կ-ի տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%