Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընդ­դի­մու­թյան առա­քե­լու­թյու­նը. ի՞նչ սպա­սել

ПОЛИТИКА

Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման տեսանկյունից կարևոր է ոչ միայն ուժեղ իշխանություն, այլ նաև ընդդիմություն ունենալը։

Իշխանության որակի մասին դատողություններ անել չենք ցանկանում, սակայն այն, որպես այդպիսին, ֆունկցիոնալ առումով գոյություն ունի։ Այս օրերին իշխանության ներսում տեղի են ունենում որոշակի տրանսֆորմացիոն գործընթացներ, որոնք, ի վերջո, նպաստելու են նրա ամբողջացմանը՝ գոնե միասնական թիմի տեսանկյունից, որը պատասխանատու է երկրում իրականացվող քաղաքականության համար։

Ֆորմալ առումով՝ ընդդիմություն նույնպես ունենք, որովհետև խորհրդարանական ընտրություններն, օրինակ՝ ԱԺ-ում ձևավորել են երկու խմբակցություն, որոնք գործադիր իշխանության մեջ չունեն ներկայություն։ Այսինքն՝ դասական առումով, հասարակությունը իր քվեով որոշել է քաղաքական այն ուժերին, որոնք կատարում են մագիստրալ ընդդիմության դեր։

Մյուս կողմից՝ Հայաստանի ներկա իրավիճակում շատ դժվար է ընդդիմություն կայացնել՝ բովանդակային, ինստիտուցիոնալ առումներով։

Նախ՝ դրան չի նպաստում կառավարման համակարգը։ Հայաստանն անվանապես խորհրդարանական երկիր է, որտեղ, սակայն, ինստիտուցիոնալ առումով շատ մեծ է վարչապետի դերակատարությունը։

Կան մարմիններ, որոնք բացառապես ենթարկվում են նրան, ու ընդդիմությունը որևէ լծակ չունի՝ վերահսկողական գործառույթ իրականացնելու համար։

Օրինակ՝ կիսանախագահական Ուկրաինայում ոստիկանությունն ամբողջովին ենթակա է խորհրդարանին, իսկ խորհրդարանական Հայաստանում պատգամավորները զրկված են ոստիկանապետին անգամ հարցեր տալու հնարավորությունից։ Եվ երբ ընդդիմությունն իր վերահսկողական գործառույթներն օբյեկտիվորեն մեծացնելու խնդիր է դնում ու այդ համատեքստում խոսում է մասնավորաբար ՊՎԾ-ում ներկայություն ունենալու մասին, դա իրապես հակասում է դասական քաղաքականության կանոններին։

Այն պահից, երբ ընդդիմությունը ներկայացված կլինի գործադիր մարմիններում, դադարում է այդպիսին լինելուց։ Բայց խնդիրը ոչ թե կոնկրետ կառույցն է, այլ վերահսկողական ֆունկցիան մի կողմից, և այդ կառույցի ենթակայության հարցը՝ մյուս կողմից: Երևի թե իսկապես ակտուալ է սուպերվարչապետական համակարգը չեղարկող օրենսդրության ընդունումը։

Հաջորդը՝ խորհրդարանում անհրաժեշտ է մեծացնել ընդդիմության դերակատարությունը՝ հատկապես վերահսկողական գործառույթը, ու այս հարցում խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է ընդառաջ քայլեր անել, եթե իրապես ձգտում է ժողովրդավարության անշրջելիությանը։ 

Ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման մյուս խոչընդոտը խորհրդարանի այսօրվա խճանկարն է։

Հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա անցկացված ընտրությունները սահմանադրական մեծամասնությամբ օժտեցին «Իմ քայլը» դաշինքին՝ ընդդիմությանն, ըստ էության, վերապահելով լուսանցքային կարգավիճակ։

Արդեն հիմա գործող խորհրդարանն որոշակիորեն չի արտահայտում հանրային տրամադրությունները, որովհետև հեղափոխական էյֆորիան նահանջել է ու հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիայի հանրագումարում ձևավորվել է քաղաքական նախապատվությունների այլ խճանկար, սակայն այդ ամենը հանգեցնելու է նրան, որ ընդդիմադիր գործընթացներն, ի վերջո, ծավալվեն ոչ այնքան ԱԺ-ում, որքան դրա պատերից դուրս։

Եվ վերջապես՝ դեմոկրատական այլընտրանքի ձևավորմանը խանգարում են իշխանության ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը։

Հեղափոխության թիմն առաջնորդվում է «սևերի» ու «սպիտակների» պարզունակ բանաձևով, երբ յուրաքանչյուր քննադատություն կամ այլակարծություն ներկայացվում է որպես հակահեղափոխության դրսևորում, ինչի հետևանքով առայժմ կարողանում է կաշկանդել ոչ միայն հասարակությանը, այլ նաև նրա տրամադրությունները տրանսլ յացնող քաղաքական ուժերին։

Ժամանակն է գիտակցել, որ քաղաքական դալտոնիզմը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է , ու կարող է առաջանալ քաղաքական ընդդիմություն, որը դուրս է «հեղափոխություն-հակահեղափոխություն» բանաձևից։

Բացի այդ՝ եթե նույնիսկ նախկին համակարգի ուժերը կարողանան հաջողություններ արձանագրել լեգալ սահմանադրական գործիքակազմի օգնությամբ, դա ոչ միայն հակահեղափոխություն չէ, այլ դասական քաղաքական պայքար է։

Ի վերջո, օրենքը չի արգելում որևէ կուսակցության կամ անհատի ունենալ քաղաքական հավակնություններ ու դրանք ռեալիզացնել սահմանադրական ճանապարհով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира