Ձյուդոիստներն անհաջող են ելույթ ունեցել վարկանիշային մրցաշարում
СПОРТՀայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը չինական Ցինդաո քաղաքում մասնակցում էին Օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ ապահովող Գրան Պրիին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ղազախ Ալիբեկ Իմաշևին և լքել է պայքարը: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը առաջին գոտեմարտում առավելության է հասել ռուսաստանցի Դենիս Լավրենտևի նկատմամբ: Հաջորդ փուլում հայ ձյուդոիստը պարտվել է ճապոնացի Կենգո Տակաչիին և դուրս մնացել հետագա պայքարից:
Հայ մարզիկները մրցատեղի էին մեկնել հավաքականի առաջատար Հովհանես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



