Խորհրդարանը դեռևս արձակուրդ չի գնա
ПОЛИТИКА«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր օրենսդրական նախաձեռնությունները և հանդես կգա նոր արտահերթների առաջարկությամբ:
Ըստ այդմ, թերթին հայտնի է դարձել, որ այս արտահերթ նիստերը կշարունակվեն նվազագույնը մինչև հուլիսի 10-ը: Բանն այն է, որ կառավարությունը մասնավորաբար մի նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում, որը պետք է ընդունվի մինչև աշուն. տեղեկությունների համաձայն, խոսքը աշնանը սպասվող վարկային համաձայնագրի հետ կապված օրենսդրական կարգավորումների մասին է, որոնք պետք է ամբողջական տեսքով պատրաստ լինեն վարկային այս նախաձեռնությունը կազմակերպելու համար:
Հենց այդ պատճառով էլ օրենսդիրներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում միայն հուլիսի կեսերից հետո: Ի դեպ, չի բացառվում, որ այդ ժամկետը էլի երկարաձգվի՝ մինչև հուլիսի վերջ: