Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Մի­մյանց հար­գե­լու տե­սան­կյու­նից ոչ թե առա­ջըն­թաց, այլ հե­տըն­թաց ենք ապ­րում»

ПОЛИТИКА

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն արգելափակվում է արդեն չորրորդ անգամ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում խոսել է այն միտումների մասին, որոնք ինքն է տեսնում՝ բարձրաձայնելով նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

«Տպավորություն ունեմ, որ այդ եղանակով որոշ մարդիկ ինձ փորձում են լռեցնել, որովհետև վերջին մեկուկես ամսվա մեջ ֆեյսբուքյան էջը չորրորդ անգամ արգելափակելն աննախադեպ երևույթ է:

Հավանաբար, առանձին մարդիկ խոցվում են իմ ելույթներից, կարծիքներից և հավանաբար մի կազմակերպված խումբ կա, որի շահերից չեն բխում իմ ելույթները:

Ըստ այդմ՝ կազմակերպվում են՝ էջս արգելափակելու համար: Ասում են՝ եթե միանգամից 100-ից ավելի օգտատեր արգելափակում է էջը, Ֆեյսբուքը էջդ արգելափակում է՝ որպես անբարեխիղճ օգտատեր: Խոսքի ազատությունը լռեցնելու համար շատ տհաս տեխնոլոգիա է ընտրված:

Շատերն աչքի են ընկնում ավելի սուր, ավելի վիրավորական արտահայտություններով, բայց, կարծես թե, ես եմ թիրախավորված: Որ օրը ես քննադատական կարծիք եմ հայտնում, և հատկապես ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ որևէ ելույթ ունենում կամ գրառում անում, մեկ ժամ հետո էջս արգելափակվում է: Հիմա ով էլ լիներ իմ փոխարեն, իրավունք կունենար կասկածել, որ սա ուղղորդված է. ես որևէ մեկին չեմ անհանգստացնում, չեմ հրապարակում այնպիսի պատկերներ, չեմ անում արտահայտություններ, որոնք հակասում են Ֆեյսբուքի կանոններին»,-նշում է պատգամավորը՝ նշելով, որ ընդամենը սուր ելույթից, սուր հարցից ու գրառումից հետո մեկ ժամ չանցած՝ էջն արգելափակված է լինում:

«Փորձում են ինձ լռեցնել այդպիսի ճղճիմ եղանակով, բայց հայտարարում եմ՝ միևնույն է, ես չեմ լռելու: Ես խոսեցի համասեռամոլության քարոզը քրեականացնելու մասին, անմիջապես էջս ագելափակվեց, երբ կտրուկ քննադատության ենթարկեցի առանձին իշխանավորների առանձին հայտարարությունները՝ կապված Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների հետ, էջս արգելափակվեց: Կա մի խումբ, որի համար շատ անցանկալի են իմ գրառումները

Ուրիշ ողջամիտ վարկած չի կարող լինել, քան այն, որ սա ինչ-որ մի խումբ է, որը տառապում է իմ գնահատականներից, և ի նշան բողոքի, այդպիսի ակցիա են կազմակերպում: Սա խոսքի ազատությունը խեղդելու միջոց է: Գիտեք, ես ոչ պակաս ջանասիրությամբ քննադատել եմ նաև նախկին իշխանություններին, վարչապետներին, իրականությունը, բայց այսպիսի տոտալ գրոհ խոսքի ազատության նկատմամբ երբեք չի եղել»,-ընդգծեց Գ. Պետրոսյանը՝ հավելելով, որ առհասարակ ԱԺ ամբիոնից հնչած ելույթներին հետևում են ոչ թե իրավաքաղաքական վերլուծությունները, այլ պարզապես գաղտնի էջերից, ծպտյալ օգտատերերի կողմից տարածվող վիրավորանքները:

«Բայց սա համահունչ չէ սիրո և համերաշխության մթնոլորտին, նոր Հայաստանի բարքերին: Ընդհակառակը՝ մի բան էլ քաղաքակրթության, հասարակական անդորրի, միմյանց հարգելու տեսանկյունից ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում»,նշեց նա:

Գևորգ Պետրոսյանն օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում, ըստ որի՝ Քրեական օրենսգիրքը կլրացվի «քաղաքական այլախոհության հետապնդումն օրենքով պատժելի լինելու» հանցակազմով:

Պատգամավորը հայտնեց, որ ֆեյսբուքյան էջի վերաբերյալ դիմել են ԱԳ նախարարությանը՝ իր օգնականն է զբաղվել այդ հարցով. «Այդ տեխնիկական հարցերին չեմ տիրապետում, դրա մասնագետը չեմ, բայց եթե Ֆեյսբուքին իրազեկում ես, որ քաղաքական գործչի քաղաքական հայացքներից բխող գնահատականների արտահայտումը սահմանափակվում է, նշան են դնում և էջն անձեռնմխելի է դառնում: Իմ օգնականի և ԱԳՆ աշխատակցի միջև է եղել զրույցը: Երբ իմացել են, թե որ պատգամավորի օգնականն է, ասել են՝ մենք առանձին հայտեր չենք բավարարում, պետք է կոլեկտիվ հայտ լինի: Ես չեմ հասկանում՝ եթե մյուս պատգամավորներն այդ խնդիրը չունեն, ես ո՞ւմ համոզեմ գա ու ինձ հետ դիմում գրի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула