Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սահ­մա­նադ­րա­կան ճգնա­ժա­մի շե­մին. մի­ակ ել­քը լե­գալ կար­գա­վո­րում­նե­րն են

ПОЛИТИКА

Երեկ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի տարբեր ակցիաներ էին. օրվա վերջում Հրայր Թովմասյանի կողմնակիցներն էին՝ իրենց իսկ ձևակերպմամբ՝ հանուն սահմանադրական նորմերի պահպանման, իսկ մինչ այդ մոտ 10 հոգի՝ հիմնականում միջին ու միջինից բարձր տարիքի անձինք, պահանջել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Հրայր Թովմասյանի դեմ միակ փաստարկն այն էր եղել, որ նա ՍԴ նախագահ է ընտրվել ՀՀԿ-ի իշխանության օրոք:

Ինքնին հասկանալի է, որ այս փաստարկը, որին, ի դեպ, տուրք են տալիս նաև իշխանական շրջանակներից, խիստ վտանգավոր է: Դատարանների անկախության հիմնական երաշխիքը հենց այն է, որ դրանք չեն ձևավորվում քաղաքական կոնյուկտուրայի հիմքով, այլ խոսքով՝ իշխանությունները կարող են փոխվել, սակայն դա երբեք չպետք է ենթադրի, որ դատական համակարգում պետք է լինեն ցնցումներ: Հակառակ պարագայում՝ Հայաստանում երբեք չի ձևավորվի իրական դատական համակարգ, ու ցանկացած նոր իշխանություն ստեղծելու է իրեն հաճո «արդարադատություն»:

Փաստարկը, թե Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե դասական իշխանափոխություն, այլ՝ հեղափոխություն, որի արդյունքները պետք է կապիտալացվեն իշխանության բոլոր ճյուղերում, մեղմ ասած, չի աշխատում: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել հեղափոխության, ճնշումների արդյունքում, սակայն լեգալ ընթացակարգերի միջոցով, ու հենց դա է նրա իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը: Եթե սահմանադրական կարգավորումները կիրառենք ընտրողաբար, ապա շատ արագ երկրում կձևավորվի սահմանադրական ճգնաժամ, ի վերջո, ապալեգիտիմացնելով նաև դատական ռեֆորմը, որի անհրաժեշտությունն, ի դեպ, որևէ մեկը կասկածի տակ չի դնում:

Այս օրերին բանավեճ է ընթանում սահմանադրական կարգավորումների, մասնավորապես՝ «ՍԴ անդամ» ու «ՍԴ դատավոր» տերմինների միջև: Այս վեճը միանգամայն լուծելի է, եթե գործ չունենանք երկու ծայրահեղ մոտեցումների հետ:

Նախկին իշխանությունները սահմանադրական ռեֆորմ են իրականացրել՝ բացառապես քաղաքական նպատակներով, վերարտադրության ձգտումով, ու Հիմնական օրենքի տեքստում տեղ են գտել բազմաթիվ «փնթիություններ», որոնք այսօր տարընթերցումների տեղիք են տվել: Մյուս կողմից՝ գործ ունենք ներկաների հեղափոխական «ախորժակի», ամբողջ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու մոլուցքի հետ, ու այդ համատեքստում Հիմնական օրենքը մեկնաբանվում է ոչ թե տրամաբանության մեջ, այլ տուրք է տրվում բառախաղին՝ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով:

Քաղաքական իշխանությունն, ըստ էության, կարծում է, որ ՍԴ ինը դատավորներից երկուսն են լեգիտիմ, ու դնում է բարձրագույն դատարանի յոթ անդամների ընտրության հարց, այլ խոսքով՝ կիրառվում է այն մոդելը, որը մենք տեսանք ԲԴԽ-ի մակարդակում, երբ այդ մարմինն, ըստ էության, անցավ իշխանության վերահսկողության տակ՝ քաղաքական ճնշումների ու փողոցի ազդեցության տակ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որն ապալեգիտիմացնում է նախաձեռնված բարեփոխումները:

ՍԴ ճգնաժամն անթույլատրելի է հանգուցալուծել նաև փողոցի ճնշմամբ, հակառակ պարագայում՝ երկիրը գլորվում է նախնական դեմոկրատիայի փուլ, երբ պետական, քաղաքական ինստիտուտներին փոխարինելու է գալիս ամբոխի իշխանությունը: Սա պոպուլիզմի դրսևորում է, որի բացասական հետևանքներն իրենց երկար չեն սպասեցնի: Մյուս կողմից՝ հասարակությունը կայուն մեծություն չէ, մենք բազմաթիվ առիթներով տեսել ենք, որ նրա դիրքորոշումները փոփոխական են ու ենթարկվում են տարբեր գործոնների ազդեցությանը: Ընդ որում, գոնե վերջին մեկ տարում՝ շատ արագ:

Սահմանադրական գործող կարգավորումներն իրապես տարընթերցումների տեղիք են տալիս, սակայն այս հարցի պատասխանը պետք է գտնել ինստիտուցիոնալ մակարդակում: Կառավարությունը չի կարող իր ուզածի պես մեկնաբանել Սահմանադրության դրույթները, մանավանդ՝ այս պարագայում, որովհետև կստացվի գործադիր իշխանությունը ճնշում է դատական իշխանության վրա, առավել ևս՝ դատական բարձրագույն իշխանության վրա: Նման իրավասություն չի կարող վերապահվել նաև խորհրդարանին, որի իրավունքը սահմանափակվում է բացառապես ՍԴ անդամի (կամ՝ դատավորի) ընտրությամբ, սակայն ոչ երբեք՝ Հիմնական օրենքի մեկնաբանությամբ:

Հաճելի է ոմանց, թե ոչ, սակայն Հիմնական օրենքի դրույթների մեկնաբանություն կարող է տալ միայն Սահմանադրական դատարանի այս կազմը, ներառյալ՝ Հրայր Թովմասյանը, ում հրաժարականին փորձում են հասնել քաղաքական իշխանությունը և «լևոնտերպետրոսյանականները», այդ թվում և առաջին հերթին՝ Վահե Գրիգորյանը, ով որոշել է ինքնահռչակվել որպես ՍԴ նախագահ:

Եթե չենք ուզում երկիրը ներքաշել սահմանադրական ճգնաժամի հորձանուտ, ապա միակ ելքը լեգալ կարգավորումներին հետևելն է, նաև՝ միջազգային անբարենպաստ արձագանքների չարժանանալու համար:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира