Մալիի Ռեդիսոն հյուրանոցում 170 մարդու պատանդ են վերցրել
МЕЖДУНАРОДНОЕՄալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson հյուրանոցում ավազակները 170 մարդ են պատանդ վերցրել: Նրանցից 140-ը հյուրանոցի կենվորներ են, իսկ 30-ը` աշխատակիցներ, տեղեկացնում է radio france-ը:
Ռադիոյի տվյալների համաձայն, ահաբեկիչները հյուրանոցին են մոտեցել դիվանագիտական համարանիշներով մեքենաներով եւ «Ալլահ Աքբար» բացականչությունների տակ օդ են կրակել Կալաշնիկով ինքնաձիգներով:
Տեղեկություններ են ստացվում, որ կան սպանվածներ, նրանցից մեկը հյուրանոցի պահակն է: Ահաբեկիչներն առայժմ պահանջներ առաջ չեն քաշել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյում ահաբեկիչները հարձակվել են Ռեդիսոն հյուրանոցի վրա, որում հիմնականում տարբեր կազմակերպություններում աշխատող եվրոպացիներ են ապրում:
Հյուրանոցում են ֆրանսիական պատվիրակություններ, ինչպես նաեւ իմամների մեծ քանակություն, որոնք պիտի մասնակցեն արմատական իսլամի դեմ համաժողովի:



