21-ամյա երիտասարդի գիշերային գողությունները՝ Երեւասնի կենտրոնում. Գողացել է չհրկիզվող պահարանները
ОБЩЕСТВОՀունիսի 24-ին, ժամը 09.09-ին, ոստիկանություն է զանգահարել Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ 26-ամյա մի անհատ ձեռնարկատեր: Նա հայտնել է, որ Զաքյան փողոցում, արագ սննդի կետից գողություն է կատարվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները: Նրանք պարզել են, որ գիշերը, տեխնիկական միջոցներ գործադրելով բացել են դռան փականն ու սննդի կետից գողացել հեռուստացույց եւ չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար:
Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունները կատարել է Փարպեցու փողոցի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



