Վեթթինգի նախապատրաստումը մտնում է ավարտական փուլ
ПОЛИТИКАԸստ տեղեկությունների, անցումային արդարադատություն և վեթթինգ իրականացնելու համար իշխանությունները կարծես չեն պատրաստվում նոր հանձնաժողով կամ քննիչ մարմին ստեղծել: Այդ պարտականություններն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ԲԴԽ-ի և հակակոռուպցիոն մամնի միջոցով, որի լիազորություններն ընդլայնելու համար նախատեսվում է էապես մեծացնել վերջինիս գործառույթների շրջանակները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ կա քաղաքական նախնական որոշում, ըստ որի, հակակոռուպցիոն հանձնաժողովում կընդգրկվեն հիմնականում իշխանական ուժը ներկայացնող անձինք, չնայած չի բացառվում, որ ընդդիմադիր սեկտորից մեկ-երկու ներկայացուցիչ, ձևական կողմը պահպանելու համար, նույնպես ներառեն: Նման մոտեցումը խորհրդարանում առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը: Ի դեպ՝ թերթի արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ, վեթթինգ իրականացնելու հայեցակարգը ներկայումս պատրաստվում է, և, որ ամենաինտրիգայինն է, այն կազմողների թվում մեծ է օտարազգի փորձագետնեի թիվը, քանի որ իշխանություններն իրենց շարքերում չունեն ոլորտի մասին պատկերացում կազմող բավարար չափով մասնագետներ, իսկ թիմի անդամներից զատ նրանք ուղղակի ոչ մեկին չեն վստահում: