Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ОБЩЕСТВОՀունիսի 26-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:
Ըստ ԱԻՆ կայքի՝ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 21:18-ին:
Այրվել են ինքնաշեն փայտյա տնակը (8 քմ), հարակից ծածկի փայտյա կառուցատարրերը և 1 հա խոտածածկույթ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



