Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փախս­տա­կան քա­նի՞ ըն­տա­նիք Հա­յաս­տա­նում ունի բնա­կա­րա­նի կա­րիք

ОБЩЕСТВО

Հունիսի 20-ին աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը: Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում փախստականներ է ընդունել Ադրբեջանից, Սիրիայից և այլ երկրներից: Օրերս «Փաստի» հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նշել էր, որ փախստականներից շատերը անգամ 30 տարի անց շարունակում են ապրել բնակարանային անմխիթար պայմաններում և մնալ ամենաաղքատ և խոցելի խավերից մեկը Հայաստանում:

Փախստականների թվի, կարգավիճակի, խնդիրների մասին տեղեկատվություն ստանալու համար «Փաստը» գրավոր հարցմամբ դիմեց տարածքային զարգացման և կառավարման նախարարության միգրացիոն ծառայությանը:

Հարցրել էինք, թե վերջին անգամ ե՞րբ է կատարվել փախստականների հաշվառում Հայաստանի ողջ տարածքում, և արդյոք մոտ ժամանակները մտադրություն կա՞ նոր հաշվառում իրականացնելու: «Վերջին անգամ Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների հաշվառում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 2013 թվականին: Այժմ ընթացքում է նոր հաշվառումը», - ասվում է պատասխանում:

Բացի դա, նշվում է, որ Ադրբեջանից բռնագաղթված փախստականների շրջանում 72, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 36 անձի ՀՀ-ում տրվել է փախստականի կարգավիճակ (Իրաք, Լիբանան, Իրան, Աֆղանստան, Եմեն և այլն)», նշվում է միգրացիոն ծառայության ուղարկած պատասխանում:

Այն, որ փախստականներն օտար երկրում, բացի կացարանային խնդիրները, բախվում են նաև այլ խոչընդոտների, գաղտնիք չէ: Միգրացիոն ծառայությանը խնդրել էինք պարզաբանել, թե ի՞նչ ծրագրեր են իրականացվում ի հայտ եկող խնդիրները լուծելու համար: «Որպես փախստականների ինտեգրման դաշտում հիմնական խնդիրներ` կարելի է առանձնացնել կացարանային և զբաղվածության հարցերը: Նոր ճանաչված փախստականների համար միգրացիոն ծառայությունն իրականացնում է հետևյալ ծրագրերը` քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, հայոց լեզվի դասընթացներ (Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ), բնակվարձի փոխհատուցում ինն ամսով՝ 60 հազար դրամ սահմանաչափով: Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակապահովման խնդիրը լուծելուն ուղղված ծրագիր նախագծելու նպատակով միգրացիոն ծառայությունն այժմ իրականացնում է թիրախային խմբի վերահաշվարկ և հետազոտություն», - հայտնում են ծառայությունից:

«Փաստի» հետ հարցազրույցում Լարիսա Ալավերդյանը նշել էր, որ Ադրբեջանից 31-32 տարի առաջ բռնագաղթված և Հայաստան տեղափոխված շատ փախստականներ այդպես էլ չկարողացան ինտեգրվել հայկական իրականությանը, շատերը չսովորեցին լեզուն, ինչն էլ մեծապես խանգարեց, որ նրանցից շատերը հետագայում նաև աշխատանք կգտնեն: Միգրացիոն ծառայության պատասխանից կարող ենք եզրակացնել, որ քայլեր են ձեռնարկվում վերջին տարիներին Հայաստանում որպես փախստական հաստատված մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանից բռնագաղթվածների դեպքում առաջնային է փախստականներին կացարանով ապահովելու խնդիրը:

Հաշվարկներ կա՞ն, թե առկա բնակարանային խնդիրները լուծելու համար որքան գումար է անհրաժեշտ: Խնդիրները լուծելու համար բյուջետային ի՞նչ հատկացումներ են ակնկալվում: Այսպիսին էր միգրացիոն ծառայությանն ուղղված մեր հաջորդ հարցադրումը:

«Ադրբեջանից բռնագաղթված ծայրահեղ վատթար վիճակում գտնվող 11 կացարաններում ապրող 78 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է շուրջ 1,2 մլրդ դրամ, իսկ առաջնահերթ կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար՝ շուրջ 9 մլրդ դրամ», - ասված է պատասխանում:

Հ. Գ. Մնում է հուսալ, որ փախստականների հատկապես կացարանային խնդիրը կլինի պետության հոգածության ներքո, և 2020 թվականի պետական բյուջեով այս խնդիրը լուծելու համար կլինեն բյուջետային առավելագույն հատկացումներ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами