Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այդ պայ­մա­նագ­րե­րը օրի­նա­կան ուժ չու­նեն

ОБЩЕСТВО

«ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1921թ. մարտի խորհրդա-թուրքական պայմանագիրը ուսումնասիրելիս՝ առաջին հարցը, որ առաջանում է պայմանագրի վավերականության հետ կապված, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից երրորդ կողմ հանդիսացող Հայաստանի տարածքների տնօրինման հարցն է: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հպանցիկ անդրադառնալ միջազգային պայմանագրային պրակտիկայում երրորդ պետություն հասկացությանը:

Երրորդ պետություններ տերմինը (լատ. tertiis, անգլ. third state և third party, ֆրանս. les tier, իտալ. terzi և գերմ. Dritte) միջազգային իրավունքում ծագել է պատմականորեն:

Սկզբնական շրջանում միջազգային պայմանագրերը կնքվում էին երկու պետությունների միջև` որոշակի իրավունքներ և պարտականություններ ստեղծելով միայն նրանց համար: Ցանկացած այլ պետություն, ուղղակի իմաստով երրորդ պետությունը, այդպիսի պայմանագրի մասնակից չէր և նրա հետ ոչ մի կապ չուներ: Միջազգային իրավունքում առաջին պայմանագրերը երկու պետությունների դաշինքի մասին պայմանագրերն էին, որոնք միավորվել էին երրորդ պետության դեմ հարձակվելու կամ նրանից պաշտպանվելու համար:

Բնականաբար, երրորդ պետության համար այդպիսի պայմանագրի հետևանքները ունեին նեղ պրակտիկ նշանակություն: Սակայն միջազգային հարաբերությունների զարգացման արդեն վաղ մակարդակում «երրորդ» հասկացությունը վերածվեց պայմանական հասկացության, քանի որ պայմանագրերը սկսեցին կնքվել նաև երրորդ պետությունների միջև և դեպքեր կային, երբ «երրորդ» դարձավ չորրորդ պետությունը և այլն: 

Այսպես, «երրորդ պետություններ» հասկացությունը սկսեց կիրառվել բոլոր այն պետությունների նկատմամբ, որոնք տվ յալ պայմանագրին չէին մասնակցում:

Այս տերմինի նշանակության հարցը ուսումնասիրել են միայն մի քանի հեղինակներ:

Գերմանացի իրավաբան Կ. Գելլերմանը «երրորդ պետությունը» բնորոշում է որպես այնպիսին, որը չի մասնակցել պայմանագրի կետերի քննարկմանը և չի վավերացրել այն հետագայում

Բիշոպը գրում է, որ ցանկացած պայմանագրի առնչությամբ երրորդ պետությունը բնութագրվում է շատ պարզ, որպես պետություն, որը տվյալ պայմանագրի մասնակից չէ: Խորհրդային իրավաբանները ևս անդրադարձել են այս հարցին: Այսպես, Մ. Ա. Կորոբովայի կարծիքով, «երրորդ պետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ ցանկացած պետություն է, որը պայմանագրի մասնակից չէ, այսինքն՝ չի արտահայտել իր կամքը ստորագրման, վավերացման կամ պայմանագրին միանալու ձևերով` իր համար պարտադիր ճանաչելով պայմանագրում ներառված համաձայնեցված դրույթները, անկախ նրանից՝ մասնակցե՞լ է արդյոք պայմանագրի մշակմանը, թե՞ ոչ, և հնարավորություն ունի՞ արդյոք միանալու նրան»:

Ֆիցմորիսը ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովին պայմանագրերի իրավունքի վերաբերյալ տված իր զեկուցման մեջ «երրորդ պետությունը» նշում էր որպես իրականում տվյալ պայմանագրի մասնակից չհանդիսացող սուբյեկտ, անկախ նրանից՝ նա իրավասո՞ւ է դառնալ պայմանագրի մասնակից նրա ստորագրման, վավերացման, միավորման միջոցով կամ այլ կերպ, քանի որ այդպիսի հնարավորությունը, եթե այն գոյություն ունի, դեռևս օգտագործված չէ:

Ինչպես իր հոդվածում նշում է Ի. Կարպենկոն, «երրորդի» կարգավիճակը, որպես կանոն, տարածվում է տվյալ միջազգային պայմանագրի համար կողմնակի պետությունների վրա, այսինքն` այն պետությունների, որոնք շահագրգռված չեն պայմանագրի օբյեկտով, նրա նպատակներով և հետևանքներով:

Այս կարծիքը, մեր համոզմամբ, սխալ է: Քանի որ և՛ 1921թ. ռուս-թուրքական, և՛ 1939թ. ԽՍՀՄ-ի ու ֆաշիստական Գերմանիայի միջև կնքված պայմանագրերը ուղղակիորեն անտեսում էին այն ժողովուրդների կենսական շահերը, ում դրանք վերաբերում էին: Հայ ժողովուրդը և մերձբալթյան ժողովուրդները խիստ շահագրգռված էին պայմանագրի օբյեկտով, նրա նպատակներով և, առավել ևս, հետևանքներով: Ինքը` Կարպենկոն էլ հետագա շարադրանքում նշում է, որ պայմանագրով շահագրգռված, բայց նրանից մեկուսացված մասնակիցը երրորդ կողմ կազմել չի կարող:

Ճանաչված միջազգայնագետ Յու. Բարսեղովը ևս առանձնացնում է այդ պայմանագրերը: Իր՝ «Ինքորոշման իրավունքը ազգամիջյան պրոբլեմների դեմոկրատական լուծման հիմքն է» աշխատության մեջ, խոսելով տարածքային վեճերի մասին, Բարսեղովը հպանցիկ նշում է. «...Տարածքային վեճի առարկա կարող է լինել միջազգային պայմանագրի իրավական ուժը, որը դիտվում է որպես տարածքային տիրապետման իրավահիմք:

Օրինակ՝ այն դեպքում, երբ պետությունը յուրացրել է մյուս պետության տարածքը ոչ թե կամավոր զիջման հիման վրա, այլ երկրորդ պետության կամ երրորդ պետությունների համաձայնությամբ, որոնք տնօրինում էին օտար տարածքը ի խախտումն միջազգային իրավունքի «nemo dat quad non habet» ( ոչ ոք չի կարող տալ այն, ինչ չունի) կամ «nemo plus juris transferre potest quam ipse habet» (ոչ ոք չի կարող ավելի շատ իրավունք տալ, քան ինքն ունի): Իմիջիայլոց, նշենք, որ նման համաձայնություններ տեղ էին գտել նաև ԽՍՀՄ պրակտիկայում... Դա 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված խորհրդաթուրքական պայմանագիրն է և ԽՍՀՄ-ի ու ֆաշիստական Գերմանիայի միջև 1939թ. չհարձակման մասին պայմանագրի վերաբերյալ գաղտնի արձանագրությունը»:

Ինչպես նշում է Մարտենսը, «ընդհանուր կանոնի համաձայն, պայմանագիրը պարտավորեցնում է միայն կոնտրագենտներին»: Այդ մասին նշում է նաև Ֆ. Լիստը. «Պայմանագիրը լիազորում և պարտավորեցնում է պայմանագրի մեջ մտնող կողմերին:

Հետևաբար, պայմանագիրը չի լիազորում և պարտավորեցնում երրորդ պետություններին»:

Հետագայում այդ սովորութային նորմը տեղ գտավ 1969թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում: «Պայմանագիրը երրորդ պետության համար պարտավորություններ ու իրավունքներ չի ստեղծում առանց նրա համաձայնությանը դրան»:

Հետևաբար, այդ պայմանագրերը (1921թ. Մոսկվայի և Կարսի) ab initio (սկզբից) օրինական ուժ չունեն, քանի որ նրանց բովանդակությունը հակասում է միջազգային իրավունքին:

ՍԱՀԱԿ ԱՍԼԱՆՅԱՆ 

Իրավաբան-միջազգայնագետ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами