Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքացիական պատերազմի իրական դրդապատճառները

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ամերիկայում քաղաքացիական պատերազմը մղվել է ստրկության վերացման համար, քանի որ ստրկատիրական հարավը չէր ցանկանում, որ կարգերի փոփոխություն լինի, իսկ ավելի առաջադիմական հյուսիսը ցանկանում էր վերացնել ստրկությունը, ինչն ի վերջո հնարավոր եղավ իրականացնել։ Ի դեպ, նշենք, որ սա անգամ ԱՄՆ-ի ներկայիս կառավարության պաշտոնական դիրքորոշումն է 1861-1866 թվականների քաղաքացիական պատերազմի պատճառների մասին։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Նախ՝ պարզամիտ կլիներ ենթադրել, որ ԱՄՆ-ի ամբողջ հարավում ստրկատերեր էին։ Բանն այն է, որ հարավի բնակիչների երեք քառորդը կյանքում երբեք ստրուկներ չէր էլ տեսել, նրանց մեծամասնությունը սեփական ձեռքերով մշակում էր սեփական մանր հողակտորները։

Ահա թե ինչու հյուսիսի և հարավի միջև բռնկված պատերազմի հենց առաջին տարում հյուսիսցիների առաջնորդ Լինկոլնը ընդունեց ոչ թե ստրկությունը վերացնող օրենք, այլ օրենք, համաձայն որի, ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի իրավունք ունի խորհրդանշական վճարի դիմաց ստանալ 15 ակր հող։ Բայց ստացվում էր, որ այդ օրենքի կիրարկման համար սկզբից պետք էր կոտրել հարավի դիմադրությունը։

Իրականում հենց այս 15 ակր հողի համար էին կռիվ տալիս ԱՄՆ-ի քաղաքացիները։ Անհնար է ուշադրություն չդարձնել հյուսիսցիների առաջնորդ Աբրահամ Լինկոլնի խոսքերին. «Եթե ես հնարավորություն ունենայի պահպանել միությունը առանց անգամ մեկ ստրուկի ազատելու, ես դա կանեի, իսկ եթե հնարավոր լիներ միությունը պահպանել ընդամենը մի քանի ստրուկի ազատելով, ապա այդ դեպքում ևս այդպես կանեի, իսկ իրականում այն ամենը, ինչ ես արել եմ ստրկության մեջ գտնվող գունավոր ռասսայի համար, արել եմ ընդամենը նրա համար, որ հավատացել եմ, որ դա կփրկի Միացյալ Նահանգները»։ Ինչքան էլ զարմանալի է, բայց քաղաքացիական պատերազմի սկզբում բախտը ժպտում էր բացառապես կամավորներից կազմված հարավցիների բանակին։

Դա զարմանալի էր այն պատճառով, որ իրականում հյուսիսը ընդգրկում էր այն ժամանակվա ԱՄՆ-ի 34 նահանգներից 26-ը՝ ավելի քան 22 միլիոն բնակչությամբ, ընդ որում՝ զինված բնակչությամբ։ Բացի դա, հյուսիսցիների ձեռքին էր բանակը և նավատորմը։ Այնուամենայնիվ, պատերազմի առաջին երեք տարում «արդարության համար պայքարողները» նահանջում էին բոլոր ճակատներում։ Այս ամենի պատճառն այն էր, որ հարավցիների բանակը կազմված էր բացառապես կամավորներից, որոնք զենքի էին դիմել միմիայն իրենց սովորական կենսակերպը, իրենց պատիվը և սեփականությունը պաշտպանելու համար։ 

Փոխարենը դաշնային կենտրոնից մարտի էին գնում բացարձակապես չքավորները, որոնք հույս ունեին հող ստանալ հարուստ հարավում, բայց նրանք էլ հենց պատերազմական գործողությունների խայտառակ առաջին տարում կորցրին կռվելու կամքը։ Արդյունքում նախագահ Լինկոլնը ստիպված էր պարտադիր մոբիլիզացիայի մասին հրաման արձակել, որը խախտելը պատժվում էր ազատազրկմամբ։ Ի վերջո, դա էլ չօգնեց։ Արդյունքում Եվրոպայում բացվեցին ներգաղթային կառույցներ և «Նոր աշխարհ» հորդեցին «լ յումպենների» հորդաները։ Նոր ամերիկացիների ցանկությունը անմիջապես հարստանալն էր, բայց խոստացված ոսկու սարերի և կաթնային գետերի փոխարեն նրանց ձեռքին միայն հրացան հայտնվեց և մահ՝ պատերազմում։ 

Վերջնարդյունքում ստացվեց այնպես, որ 1865 թվականի ապրիլին հարավցիները հանձնվեցին։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմում, ըստ պատմաբանների հաշվարկի, այնքան զոհ է եղել, որ այն գերազանցում է ԱՄՆ-ի՝ իր պատմության ընթացքում մղած բոլոր պատերազմների զոհերի գումարային թիվը՝ ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ ինչքան էլ փորձի ժամանակակից ամերիկյան պաշտոնական պատմագրությունը ցույց տալ, որ այդ պատերազմը արդարության, ազատության կամ այլ բարձրագույն արժեքի համար մղված պայքար է, միևնույն է, այդ պատերազմը հանդիսանում է ամերիկյան պատմության ամոթալի էջը։

Ինչ վերաբերում է ստրուկներին կամ աֆրոամերիկացիներին, ապա նշենք, որ պատերազմի չորս տարիների ընթացքում նրանք այդպես էլ չապստամբեցին հարավցիների դեմ, չսկսվեց պարտիզանական պայքար, որը կօգներ իրենց «ազատարարներին»։ Բացի դա, ինչքան էլ զարմանալի է, հենց պատերազմի սկզբից նրանք կամավոր անդամակցում էին «կեղեքիչների» բանակին։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами