Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


3 ճշմարտություն սիրո մասին. սիրելը չի լուծում հարաբերությունների խնդիրները

ЛАЙФ

Past.am

1. Սերը ոչ միշտ է համընկնում համատեղելիությանը

Միայն այն փաստը, որ դուք սիրահարվել եք ինչ-որ մեկին, չի նշանակում, որ նա ձեզ համար լավ զուգընկեր է երկար ժամանակի համար: Սերը հուզական գործընթաց է, համատեղելիությունը' տրամաբանական գործընթաց: Եվ պարտադիր չէ, որ դրանք վերաճեն մեկը մյուսին:
Հնարավոր է սիրահարվել մարդուն, որը ձեզ լավ չի վերաբերվում, ստիպում է ձեզ վատ զգալ եւ ձեր մասին ավելի վատ մտածել, քան կաք իրականում, ձեզ այնքան չի հարգում, որքան դուք եք հարգում իրեն եւ որն այնքան չկարգավորված կյանք ունի, որ կկարողանա ձեր կյանքն էլ ձախողել:
Հնարավոր է սիրահարվել նրան, ով ձեր նպատակներին հակասող հավակնություններ կամ կենսական նպատակներ ունի, կամ էլ նրան, ում փիլիսոփայական համոզմունքները հակասում են իրականության ձեր զգացմանը:
Կարելի է սիրահարվել նրան, ով ձեր միջից քաշում է կենսական ուժերը եւ երջանկությունը:
Դա պարադոքսալ է, բայց փաստ:
Երբ մտածում եմ բոլոր աղետալի հարաբերությունների մասին, որ ես հանդիպել եմ ինձ նամակներ գրած մարդկանց մոտ, նրանց մեծամասնությունը նման իրավիճակում է հայտնվել հույզերի պատճառով: Նրանք զգացել են այդ չարաբաստիկ «կայծը» եւ իրենց գլուխը կորցրել են: Թքած, որ նա հարբեցող քրիստոնյա էր, իսկ կինը' թմրամոլ բիսեքսուալ, նեկրոֆիլ: Միեւնույն է' թվում էր, թե իրենք ճիշտ են անում:
Եվ երբ կես տարի անց կինը նրա կեղտը գազոնի վրա էր լցնում, իսկ տղամարդը օրը 12 անգամ Հիսուսին էր աղոթում հանուն փրկության, նրանք շրջվել են եւ զարմացել. «Որտեղ է ինչ-որ բան սխալ գնացել»:
Իրականում ամեն ինչ սխալ է գնացել, մինչեւ կսկսվեր:
Երբ դուք հանդիպում եք եւ զուգընկերոջ եք փնտրում, պետք է ղեկավարվեք ոչ միայն ձեր սրտով, այլեւ ուղեղով: Այո, դուք ուզում եք գտնել ինչ-որն մեկին, ով ձեր սրտին կստիպի թրթռալ, իսկ ստամոքսի թիթեռներին' երգել: Բայց դուք պետք է մարդու մեջ գնահատեք նաեւ այն, թե ինչ հավակնություններ եւ աշխարհայացք ունի: Որովհետեւ եթե սիրահարվեք մարդուն, որը ձեզ չի համապատասխանում… ինչպես մի անգամ ասել է South Park մուլտսերիալի դահուկի մարզիչը, ձեզ մոտ վատ եղանակ կլինի:

2. Սիրելը չի լուծում հարաբերությունների խնդիրները

Ես ու ընկերուհիս խենթի պես սիրահարված էինք իրար: Մենք նաեւ տարբեր քաղաքներում էինք ապրում, մենք փող չունեինք հանդիպելու համար, մեր ընտանիքներն ատում էին իրար եւ մենք անիմաստ ողբերգությունների եւ վեճերի ամենշաբաթյա նոպաներ էինք ունենում:
Եվ ամեն անգամ, երբ մենք պայքարում էինք, հաջորդ օրը վերադառնում էինք իրար մոտ եւ ինքներս մեզ հիշեցնում էինք, որ խենթանում ենք իրար համար եւ որ ոչ մի մանրուք նշանակություն չունի, որովհետեւ մենք այնքան սիրում ենք իրար եւ հավանաբար մրջոց կգտնենք ամեն ինչ լուծելու, պետք է միայն մի քիչ սպասել եւ կտեսնենք: Մեր սերը մեզ ստիպում էր զգալ, որ մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ, չնայած իրականում ոչինչ չէր փոխվում:
Ինչպես հասկանում եք, խնդիրներից ոչ մեկը չէր լուծվում: Վեճերը կրկնվում էին: Փաստարկներն ավելի կոշտ էին դառնում: Մեր' իրար նույնիսկ տեսնելու անկարողությունը ծանրության պես կախված էր մեր վզից: Մենք ինքնամփոփ էինք այն աստիճան, որ չէինք կարողանում նույնիսկ կարգին շփվել: Մենք ժամերով խոսում էինք հեռախոսով եւ գործնականում ոչինչ չէինք ասում: Այժմ, հետ նայելով, ես հասկանում եմ, որ հույս չկար: Այնուամենայնիվ, դա երեք գրողի տարած տարի շարունակվեց:
Սերն ի վերջո ամեն ինչին հաղթում է, ճիշտ է:
Զարմանալի չէ, որ հարաբերությունները բոցավառվեցին եւ փլուզվեցին, ինչպես Գինդենբուրգի բոցավառված դիրիժաբլը: Բաժանումը սարսափելի էր: Եվ ես այդ հարաբերություններից մեծ դաս եմ քաղել. քանի դեռ սերը ձեզ ստիպում է ձեզ ավելի լավ զգալ ձեր կենսական խնդիրների առումով, այն չի լուծում այդ խնդիրներից ոչ մեկը:
Հույզերի ամերիկյան բլուրները կարող են արբեցնող լինել, երբ նվաճված բարձրությունը գնալով ավելի տպավորիչ է թվում, բայց մինչեւ մեր ոտքերի տակ ամուր հող չհայտնվի, հույզերի հոսքն ի վերջո ամեն ինչ կլվա:

Շարունակությունն՝ այստեղ

Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта