10 խորամանկություն` առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալու համար
ЛАЙФԵթե կարծում եք, որ առավոտյան կատարյալ սանրվածքով արթնանալ հնարավոր է միայն ֆիլմերում, սխալվում եք: Կան խորամանկ քայլեր, որոնք Ձեզ կօգնեն առավոտյան հիանալի սանրվածք ունենալ, սակայն մինչ այդ հիշեք մի քանի պարզ կանոններ`
• Երբեք մի պառկեք քնելու խոնավ մազերով, քանի որ այդպես դրանք ավելի արագ են վնասվում:
• Եթե մազերը չորացնում եք վարսահարդարիչով, միշտ օգտագործեք սառն օդի ռեժիմը: Դա կօգնի խուսափել մազերի խճճվելուց: Երբեք վարսահարդարիչով մազերը մինչև վերջ մի չորացրեք: Պարզապես մի փոքր խոնավ թողեք, որ հենց այդպես չորանան:
• Քնելուց առաջ միշտ սանրեք մազերը:
1. Քնելուց առաջ հյուսեք մազերը: Այդպես դրանք չեն խճճվի և ավելի ենթարկվող կլինեն: Շատ կարևոր է մազերը չոր կամ կիսախոնավ հյուսել, սակայն չի կարելի դա շատ ամուր անել:
2. Օգտագործեք կոկոսի յուղ:
Կոկոսի յուղը սովորաբար քսում են մազերի ծայրերին: Այն օգնում է փայլուն մազեր ունենալ և չէլեկտրականանալ: Շատ կարևոր է հիշել, որ կոկոսի յուղը պետք է քսել շատ քիչ քանակությամբ և միայն մազերին, այլ ոչ՝ գլխամաշկին:
3. Մտածեք մետաքսյա անկողնային սպիտակեղեն գնելու մասին:
Մետաքսյա և ատլասե սավանների վրա քունը նվազեցնում է շփումը, ինչից մազերը կոտրատվում են, վնասվում: Ատլասի և մետաքսի կախարդանքին ենթարկվում են անգամ գանգուր մազերը:
4. Մի քանի կաթիլ ալոէի գել քսեք քնելուց առաջ:
Մի քանի կաթիլ ալոէի գել կաթեցրեք հանքային ջրի մեջ և լցրեք սփրեյի տարայի մեջ և ամեն օր` քնելուց առաջ, ցողեք մազերին: Այն թույլ չի մազերին էլեկտրականանալ և հիանալի միջոց է մազերի ծայրերը խոնավեցնելու համար:
Շարունակությունն՝ այստեղ