Փրկարարները տապալված ծառեր են հեռացրել ճանապարհներից
ОБЩЕСТВОԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին ծառ է ընկել և ճանապարհը դարձրել միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը:
Նույն օրը՝ ժամը 17։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառը։
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...



