«Բարսելոնա»-ն Ռակիտիչից կհրաժարվի 50 միլիոնի դիմաց
СПОРТԿատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել խորվաթ ֆուտբոիստ Իվան Ռակիտիչի ծառայություններից միայն 50 միլիոն եվրո ստանալու դեպքում:
Այս մասին գրում է Diario Sport-ը: Ըստ պարբերականի՝ «Բարսելոնա»-ն պատրաստ է խորվաթ ֆուտբոլիստին վաճառել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին: «Քաղաքայինների» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել իսպանական թիմի հետ և ֆուտբոլիստի համար առաջարկել է 35 միլիոն եվրո: Սակայն «կապտանռնագույնները» մտադիր են ֆուտբոլիստի համար ստանալ 50 միլիոն եվրոյից ոչ պակաս:
31-ամյա Ռակիտիչը «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2014 թվականից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



