Թուրքիայի տարածքում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ОБЩЕСТВОԹուրքիայի տարածքում հունիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 08.55-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին 04.55-ին) երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ՏԿԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 42.260 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա), օջախի 10 կմ խորությամբ և 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Տեղական ժամանակով ժամը 08.31-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին 04:31-ին) երկրաշարժին նախորդել է 3.4 մագնիտուդով նախացնցում:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



