Մահացել է հայտնի ջազմեն և կոմպոզիտոր Գյունտեր Շուլլերը
ОБЩЕСТВОԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 89 տարեկանում մահացել է հայտնի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր, ժամանակակից երաժշտության մեջ «երրորդ հոսանքի» հիմնադիր Գյունտեր Շուլլերը: Ինչպես հայտնել է երաժշտի որդին, հայրը մահացել է կիրակի, բոստոնյան հոսպիտալներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավարտելով Մանհեթենի երաժշտական դպրոցը՝ Շուլլերն իր ստեղծագործական ուղին սկսել է 1942-ին՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Ապա նա նվագել է Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբում և Ցինցինատիի (Օհայո նահանգ) սիմֆոնիկ նվագախմբում՝ ելույթները համատեղելով Մանհեթենի երաժշտական դպրոցում մանկավարժական աշխատանքի հետ:
Նա եղել է ավելի քան 160 երաժշտական ստեղծագործությունների հեղինակն ու կատարողը:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



