Երեխային բերեցին մոր մոտ, որպիսի փոքրիկը նրան հրաժեշտի համբույր նվիրի…սարսափելի պատմություն
ЛАЙФԱյս պատմությունը Իմոգեն Պետրակ անունով մի կնոջ մասին է, ով հղիության 36-երորդ շաբաթում հոսպիտալացվեց՝ լուրջ հիվանդության պատճառով:
Նա ուներ ականջային սուր ինֆեկցիա, որը մեծ բորբոքում էր առաջացրել: Կնոջ վիճակը ծանր էր, վտանգի տակ էր նաև երեխայի կյանքը, այդ պատճառով էլ բժիշկները կեսարյան հատում կատարելու որոշում կայացրեցին:
Շուտով լույս աշխարհ եկավ հիասքանչ աղջնակ, ում անվանեցին Էլեոնորա Լիլիան: Վաղաժամ ծննդաբերության պատճառով՝ երեխային որոշ ժամանակ ստիպված էին պահել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Կինը պայքարում էր ապրելու համար, սակայն ինֆեկցիան արել էր իր սև գործը: Այն տարածվել էր ուղեղում և ուռուցքի պատճառ դարձել, որն էլ հետագայում կնոջը զրկեց կյանքից…
Մահանալուց վարկյաններ առաջ կնոջ մոտ բերեցին արդեն 1,5 տարեկան փոքրիկին, ով մորը հրաժեշտի համբույր նվիրեց:
Այդ պահն անմահացրեց Իմոգենի ընկերուհին: Ռենեն հրապարակեց լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում և պատմեց, որ այդքան բարի և հոգատար մարդ, որքան իր ընկերուհին էր, չի ճանաչում:
Ռենեն պատմեց, որ ընտանիքում ամեն ինչ խառնվել է և ինքը նույնիսկ չի կարող պատկերացնել, թե որքան մեծ է Իմոգենի հարազատների ցավը: Նա կոչ էր անում օգնել երեխաներին, ովքեր առանց մայրական խնամքի են մնացել:
Իմոգենի ամուսինն ուղղակի ջախջախված էր, հետագայում նա ասաց.
-Ես չեմ կարողանում բացել հիվանդանոցից բերած պայուսակը, որտեղ հանգուցյալ կնոջս իրերն են: Չեմ կարողանում հավաքել կարի մեքենան, որտեղ կիսատ կարված զգեստն է՝ մեր դստեր համար, կյանքս կործանվել է…մենք այնքան պլաններ ունեինք, իսկ հիմա…
Մենք հույս ունենք, որ փոքր Էլեոնարան կօգնի նրան վերադարձնել ուժերը և հավատը, որ ամեն ինչ լավ կլինի…