Խեցգետին. Բարենպաստ և արդյունավետ օր է. Հուլիսի 5-ի աստղագուշակ
ЛАЙФԽոյ
Հազիվ թե հաջողվի խուսափել դժվարություններից: Հավանական են տհաճ նորությունները, անհաջող զուգադիպությունները: Սակայն բոլոր խնդիրները կարելի է հաղթահարել:Ավելի լավ դա ստացվում է այն Խոյերի մոտ, ովքեր իրենց առջև մեծ նպատակներ են դնում: Փորձում եք մտածել ոչ միայն ընթացիկ խնդիրները լուծելու, այլև ավելի մեծ բաների մասին: Մտերիմների հետ փորձում եք անկեղծ լինել և ճիշտ եք անում: Հնարավոր է հիշեք անցյալի ինչ-որ տհաճ իրավիճակ, բայց այն օգտակար կլինի և թույլ կտա ապագայում խուսափել սխալներից:
Ցուլ
Շատ բան դժվար է տրվում, սակայն դուք չեք հանձնվում, և ճիշտ եք անում: Համառությունը տեղին կլինի։ Դուք կարող եք հասնել ավելիին, քան ակնկալում եք: Կարող են լուծվել այն խնդիրները, որոնք վերջերս ձեզ հանգիստ չեն տալիս: Եթե ավելի վստահ և հանգիստ լինեք, շատ լավ տպավորություն կթողնեք: Օրը հարմար է բանակցությունների, այն հարցերի քննարկումների համար, որոնք խոստանում են երկարատև համագործակցություն: Մտերիմները կարող են քննադատել ձեզ, բայց դա չի հանգեցնի թշնամանքի կամ խնդիրների: Կհաջողվի պահպանել խաղաղություն և փոխըմբռնում:
Երկվորյակ
Կարելի է հաջողության հասնել գործերում, այդ թվում նաև այն գործերում, որոնք վերջին շրջանում, կարծես, անհուսալի էին: Պետք չէ շտապել: Ժամանակը բավարար է ամեն ինչ հասցնելու համար: Ավելի լավ է օգտվել վստահելի, հուսալի մեթոդներից, նույնիսկ եթե դրանք բավականին արդյունավետ չեն: Որոշ Երկվորյակներ կստանան տարօրինակ և անհանգստացնող լուրեր: Ողջ ստացած ինֆորմացիան պետք է մանրակրկիտ ստուգել: Վտանգ կա, որ ձեզ մոլորեցնում են: Երբ հասկանաք, թե ինչ է իրականում կատարվում, ճիշտ որոշում կայացնելը ավելի հեշտ կլինի:
Խեցգետին
Բարենպաստ և արդյունավետ օր է: Կարելի է զգալի առաջընթաց գրանցել ամենատարբեր գործերում այդ թվում նաև այն գործերում,որոնց մասին դուք նախկինում ընդամենը մոտավոր պատկերացում եք ունեցել: Չի բացառվում, որ ի հայտ կգան նոր դաշնակիցներ և օգնականներ, ում վրա կարելի է հույս դնել դժվարին պահին ։ Ժամանակի ընթացքում նրանք իրական ընկերներ կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Շատ բան ավելի հեշտ կտրվի, քան ակնկալում եք: Հարմար օր է, ծավալուն և բարդ գործի ձեռնամուխ լինելու համար: Դուք կարող եք արագ հասկանալ, թե ինչպես ավելի լավ գործել և կստանաք ցանկալի արդյունք:
Առյուծ
Բարենպաստ օր է, թեև ոչ այնքան արդյունավետ: Դժվար թե հաջողվի հասնել գլխապտույտ հաջողությունների, բայց դուք լավ ժամանակ կանցկացնեք, կշբվեք հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ ։ Հնարավորություն կունենաք բարելավել հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված են եղել կամ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վեճեր եք ունեցել: Կարելի է փոքր գնումներ անել, այդ թվում ՝ չպլանավորված: Դրանք հաջող կլինեն: Չեն բացառվում ուղևորությունները: Ճանապարհին հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:
Կույս
Համբերատար եղեք: Շատ բան այնպես չի ընթանում, ինչպես կցանկանայիք: Ցանկալի արդյունքների հասնելը ոչ միանգամից կհաջողվի։ Դուք չեք բողոքում, այլ շարունակում եք գործել, և ճիշտ եք անում: Նման մոտեցումը թույլ է տալիս շատ բան փոխել դեպի լավը ։ Որոշ Կույսեր կազատվեն պատրանքներից, կհասկանան, թե ինչն է խանգարում նրանց հաջողության հասնելու համար և կգտնեն խոչընդոտները վերացնելու ճանապարհը: Կարելի է գտնել օգնականներ, դաշնակիցներ, համախոհներ: Դուք դուր եք գալիս մարդկանց, լավ տպավորություն եք թողնում շրջապատի մոտ: Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեզ առաջին հայացքից։