10 փոքր սխալ, որոնք քեզ փնթի տեսք են հաղորդում. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
ЛАЙФԿան մանրուքներ, որոնք կարող են շրջապատողներին ստիպել քեզ փնթի անվանել, նույնիսկ եթե հագսուտդ տասնյակ հազարներ արժե:
1. Ոչ այնքան սպիտակ
Սպիտակ իրերը մի քանի լվացքից հետո գորշ կամ դեղնավուն երանգ են ստանում: Դրանք պետք չէ այլևս կրել, դա սարսափելի է: Նույնը վերաբերում է քրտնքի հետքերին: Սպիտակ հագուստը սրբիչների կամ անկողնային սպիտակեղենի հետ մի դիր լվացքի մեքենայի մեջ: Դրանք կարող են մանրաթելեր կորցնել լվացքի ընթացքում, ինչը բացասաբար կազդի հագուստի վրա:
2. Ճմրթված հագուստ
Դա հատկապես վերաբերում է գրասենյակային բլուզներին և մինչև հատակը հասնող զգեստներին: Ճմրթված հագուստի դեպքում քո բոլոր մյուս ջանքերն իզուր են: Որպեսզի օձիքի վրա «կնճիռներ» չառաջանան, արդուկը սկսիր քանի դեռ հագուստը խոնավ է, մի մոռացիր այն արդուկել և՛ դրսից, և՛ ներսից:
3. Ռետիններ ձեռքին
Շատ կանայք ձեռքին Invisibobble ռետին են կրում, որն ավելի շատ հին հեռախոսի լար է հիշեցնում: Ոճաբանները պնդում են՝ դաստակներին կրում են կա՛մ ժամացույց, կա՛մ թևնոցներ: Հատկապես եթե գրասենյակում ես աշխատում:
Շարունակությունն՝ այստեղ