7 բույս, որոնք արագորեն ազատում են ճիճուներից
ЛАЙФՄակաբույծներից չազատվելը կհանգեցնի առողջական շատ խնդիրների:
Որոշ մակաբույծներ ձվադրում են և առաջացնում են անքնություն, գրգռվածություն և քոր, ուրիշները հանգեցնում են անեմիայի, քանի որ սնվում են արյան կարմիր բջիջներով, նաև կան այնպիսիք, որ ուտում են մարդու սնունդը:
Ներկայացնում ենք աղիքային մակաբույծների առաջացման առավել տարածված գործոնները՝
Վատ հիգիենա
Վատ սանիտարական վիճակ
Շրջագայություններ
Իմունային թույլ համակարգ
Մակաբույծները տարիներ շարունակ կարող են լինել աղիներում՝ ոչ մի ախտանիշ չդրսևորելով:
Այնուամենայնիվ, ահա դրանց առաջացման ամենատարածված նշանները՝
Քաշի կորուստ
Փքվածություն և գազ
Փորլուծություն
Հոգնածություն
Որովայնի ցավ
Սրտխառնոց կամ փսխում
Ներքին մակաբույծների առաջացումը հանգեցնում է մեծ թվով առողջական լուրջ խնդիրների:
Մակաբույծները բնական և անվտանգ ճանապարհով վերացնելու համար կարող եք բույսեր օգտագործել, որոնցից այս 7-ն առավել արդյունավետ են․
Ծոթրին
Ծոթրինի հակաբակտերիալ հատկությունները մակաբույծների աճը կանխում են օրգանիզմի բնական պաշտպանական համակարգի արթնացման միջոցով: Ծոթրինը նաև վերացնում է աղիքային միկրոօրգանիզմները:
Սխտոր
Ունի հզոր հակասնկային հատկություններ, որոնք իդեալականորեն հարմար են ներքին մակաբույծների վերացման համար: Սխտորը վերացնում է վնասակար միկրոօրգանիզմները և խթանում է օրգանիզմից ծանր մետաղների հեռացումը: Նաև վանում է լվերին, տզերին, մոծակներին:
Սև հունական ընկույզ
Մաքրում է արյունը և աղիները, բուժում է սնկային վարակները: Պետք է սև հունական ընկույզի հյութը խմեք կամ հեղուկն օգտագործեք ներքին մակաբույծների վերացման համար:
Դիատոմային հող
Կլանում է մեթիլ սնդիկը, E. Coli-ն, վիրուսները և էնդոտոքսինները, ոչնչացնում է աղիքային մակաբույծները, օրգանիզմից հանում է տոքսինները և կարգավորում է աղիքային ֆլորան: