Օձուն-Վանաձոր հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ընկել է 22 ժայռաբեկոր. ճանապարհը միակողմանի փակվել է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 04:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 22 ժայռաբեկոր (2 խմ) ընկել և միակողմանի փակել է (մոտ 1x10 մետր) ավտոճանապարհը:
Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի բացվել է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



