Իդեալական կանանց 5 գաղտնիք
ЛАЙФԱռաջին գաղտնիք. կանացիություն: Տղամարդկանց գրավում է գեղեցիկ, էներգիայով լեցուն եւ ինքնավստահ աղջիկը: Կանացիություն են ավելացնում կիսաշրջազգեստները, զգեստները, մաքուր մազերը, խնամված մաշկը: Ինչ էլ ասեն, ոչ մի տղամարդ ի վիճակի չէ առաջին հայացքից սիրահարվել մեր ներքնաշխարհին:
Երկրորդ գաղտնիք. սեքսուալություն: Տղամարդուն անհրաժեշտ է այնպիսի կին, որը կարողանում է ոչ միայն տալ, այլեւս ստանալ անմոռանալի հաճույք: Այդ պատճառով կնոջ համար կարեւոր է զարգացնել զգայունությունը եւ ծանոթ լինել մերսման, փաղաքշանքի տեխնիկային, որոնք նրա զուգընկերոջն անարտահայտելի հաճույք են պատճառում: Ուշադրություն դարձրեք, այն տղամարդը, որի կինը կարողանում է հաճույք պատճառել եւ ստանալ, զգալիորեն ավելի շատ կվաստակի:
Երրորդ գաղտնիք. հուզականություն: Տղամարդը գնահատում է իսկական, ուրախ, քնքուշ եւ իրենով հիացող «աղջկա»: Երբ սիրելին ինչ-որ բան է պատմում, նրան նայեք հիացմունքով եւ ապշանքով, չէ որ նրանից ավելի հետաքրքիր եւ խելացի պատմող չկա: Կինը կարող է հուզականություն զարգացնել մարզասրահում` յոգայով զբաղվելով կամ պարելով տունը մաքրելիս: Երբ ամուսինը տուն գա, կինը պետք է նրան դիմավորի թեթեւ, շողարձակելով, ոչ թե նյարդայնացած:
Չորրորդ գաղտնիք. սեր: Տղամարդն առանց պայմանների սիրո, բացարձակ ընդունման եւ մայրական հոգատարության կարիք ունի: Ամուսնանալով` տղամարդը բոլոր հոգսերը մոր ձեռքից փոխանցում է կնոջ ձեռքը: Նրա համար տունը մոր արգանդն է, որտեղ նա մոռանում է բոլոր հոգսերը: Մտերմություն են առաջացնում հպումները, փաղաքշանքները, գրկախառնությունները: Նրան սիրեք ոչ թե ինչ-որ բանի համար, այլ` չնայած ամեն ինչին:
Հինգերորդ գաղտնիք. երջանկություն: Տղամարդը ցանկանում է իր կողքին իրացված, ստեղծագործական, ամբողջական անհատականություն տեսնել: Որպեսզի նա ձեզ լսի եւ հարգի, դուք պետք է հաջողակ լինեք մասնագիտական եւ ցանկացած այլ ոլորտում: Բայց հիշեք, երբ կինը «սուզվում է» ինքնաիրացման մեջ, իսկ տղամարդը երկրորդ պլան է անցնում, նա սիրուհի է ձեռք բերում: Նրա համար ուղղակի անհրաժեշտ է կնոջ համար Թագավոր լինել: Եթե ձեր հարաբերություններում դա չկա, շղթան կկտրվի...