Վթար Երեւան-Սեւան ավտոճանապարհին
ОБЩЕСТВОՆոյեմբերի 20-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 62-րդ կմ-ում «Վոլկսվագեն տուարեգ» մակնիշի 25 ՕՕ 045 պետհամարանիշի (վարորդ Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել էլ. սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Մ.Գ.-ը (ծնված 1985թ.) եւ ուղեւոր Ա. Հ.-ը (ծնված 1965թ.) հոսպիտալացվել են Սեւան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



