Նուրբ ու էլեգանտ․ Իննա Խոջամիրյանը՝ քնքուշ կերպարում
ЛАЙФ
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։
«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է շքեղ ու նուրբ կերպարում։ Կադրը սեւ-սպիտակ է, կրում է մեջքը բաց զգեստ։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Լռություն»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իննա Խոջամիրյանը շքեղ կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ «Արի պարենք»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ նշելով, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել հմայիչ դերասանուհուն, իսկ նրանցից մեկը գրել էր. «Սիրում եմ քո տարբերվող տեսակը»։