Ուիմբլդոն․ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը (ֆոտո)
СПОРТ
Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի դարձան կանանց կիսաեզրափակիչի զույգերը։ Չեխ Բարբորա Ստրիցովան 7։6 (7։5) 6։1 հաշվով հաղթեց բրիտանացի Յոհաննա Կոնտային եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Սերենա Ուիլյամսի հետ, որը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Էլիսոն Ռիսկեին։
Առաջին անգամ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ դուրս եկավ ուկրաինացի Էլինա Սվիտոլինան։ Նա 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովային։
Սվիտոլինայի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ռումինացի Սիմոնա Հալեպը, որը 7:6 (7:4), 6:1 հաշվով հաղթել էր չինացի Չժան Շուային։
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, եզրափակիչը՝ հուլիսի 13-ին։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



