Ереван, 29.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»․ Ռոզի Ավետիսովան՝ եթերային դադարի, ոճի ու սեքսուալության մասին

ЛАЙФ

Past.am

Ռոզի Ավետիսովան այս փուլում ստեղծագործական դադարի մեջ է, սակայն շուտով դադարին հաջորդելու է աշխատանքային բուռն ընթացքը։ Մինչ տևական դադարից հետո դերասանուհին կրկին կհայտնվի եթերում, Tert.am Life-ը նրա հետ զրուցել է անձնական և գործնական կյանքի, ոճի ու սեքսուալության վերաբերյալ պատկերացումների մասին։

Կառուցվածքս ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել

Իր ոճի մասին խոսելիս Ռոզին նշեց, որ այս դարում նորաձևությանը չհետևել հնարավոր չէ։ Ինքն էլ իր չափով հետևում է թրենդներին, սակայն դրանց հիվանդագին նշանակություն չի տալիս։ «Արդյունքում ընտրում եմ այն, ինչն ինձ համապատասխանում է և ինքս գեղեցիկ եմ համարում։ Միշտ փորձում եմ հագածիս մեջ լինել բնական ու չխախտել իմ սկզբնական վիճակը։ Իմ կառուցվածքն ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել»,- ասաց Ռոզին։

Գռեհկության ու սեքսուալության սահմանը դերասանուհու համար չի սկսվում ու ավարտվում հագուստով, շպարով կամ ընդգծված բարեմասնություններով։ Նրա խոսքով՝ սեքսուալությունը բոլորովին այլ երևույթ է։ «Սեքսուալությունն առաջին հերթին էներգիա է, երկրորդ հերթին՝ կնոջ շարժման, խոսքի ընթացքի մեջ արտահայտված երևույթ, որն ընդհանրապես կապ չունի հագուստի, շպարի, բարձրակրունկների կամ սպորտային կոշիկներին հետ։ Իմ մասնագիտության վրա օրինակ կարող եմ բերել․ չորրորդ համարի կուրծք չունեցող, տգեղ դիմագծերով ու առանց որևէ առավելության կինը կարող է շատ ավելի լավ խաղալ ու լինել ամենասեքսուալը: Ինձ համար ամենասեքսուալ կինը բնական կինն է: Նա, ով իրեն սիրում է բնական կարգավիճակով, չի մտածում երեք-չորս օրը մեկ շրթունքների ծավալն ավելացնելու, քիթն ուղղելու, հոնքերը ներկելու, կրծքերը կամ հետույքը մեծացնել-փոքրացնելու մասին։ Ըստ իս՝ սեքսուալ է նա, ով ուղղակի սիրում է ինքն իրեն: Եթե բնական է, բոլորի համար էլ սեքսուալ կլինի»,- նշեց դերասանուհին։

Ի պատասխան մեր հարցադրմանը, թե ինքն իրեն որքանո՞վ է սեքսուալ համարում՝ դերասանուհին ժպիտով արձագանքեց․ «Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»։

Բարիստա աշխատելու փորձն ինձ շատ բան է տվել

Աշխատանքային ու գործնական թեմաներով Ռոզիի հետ խոսելիս դժվար է շրջանցել այն հետաքրքիր փաստը, որ տարիներ առաջ նա աշխատում էր փաբում, որպես բարիստա։ Ըստ դերասանուհու՝ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում վերադառնալ գիշերային կյանքին։

«Ինձ համար այդ աշխատանքը եղել է հոբբի: Երբ ցանկություն ունենամ, կարող եմ վերադառնալ այդ գործին։ Բարմեն աշխատելու փորձն ինձ իրականում շատ բան է տվել, օրինակ՝ կենտրոնանալու կարողություն։ Երբ հանդիպում ես տարբեր տեսակի մարդկանց, ովքեր ոչ ադեկվատ վիճակում են, սկսում ես ավելի դիմացնկուն դառնալ կյանքի տարբեր իրավիճակներում»,- ասաց դերասանուհին։

Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է

Իր առաջարկների մասին խոսելիս Ռոզին նկատեց, որ ներկայումս ավելի շատ նախագծեր է կարողանում իրականացնել, քան տարիներ առաջ, սակայն երբեմն դադարներ է ունենում, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ ներկայումս հեռուստաընկերությունները նախապատվությունը տալիս են կարճ նախագծերին։ Շուտով Ռոզին կներկայանա նոր նախագծում, սակայն այս մասին փակագծերը կբացի ավելի ուշ:

Շարունակությունն՝ այստեղ

 

В Сирии погиб генерал КСИР Ирана В Армении не зафиксировано случаев незаконной ловли рыбы Заявление: Хуситы полностью заблокировали движение израильских судов в Красном море Путин выразил обеспокоенность в связи с безопасностью Дональда Трампа В ряде регионов Армении идет снег Новоназначенный министр юстиции Армении отправится в США После объявления перемирия израильская армия вновь ударила по югу Ливана Эксперт: По требованию Турции в Армении готовятся сократить армию Путин прокомментировал отсутствие Армении на саммите ОДКБ Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летРоберт Кочарян: Председатель ВСС Армении сбежал как заяц Роберт Кочарян: Этот судебный процесс просто позорный Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеГлава МИД Израиля считает, что США «накажут» МУС за ордер на арест Нетаньяху В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииРазъяснение Пашиняна: Что нужно для участия в праймеризе перед выборами Совета старейшин и назначением и.о. мэра Гюмри? Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеИзраиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса