Իշխանության ներսում խնդիրներ կան
ПОЛИТИКАՆախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, այնուհետ նաև քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը և կից ներկայացված օրենքների փաթեթը:
Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն անցավ, քան առաջինը:
Բանն այն է, որ իշխանության խմբակցության, այսպես կոչված, «ոչփաշինյանական» թևի ներկայացուցիչները այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին և բացահայտ կերպով դրանք ներկայացրեցին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին:
Այս հանգամանքն առաջացրեց Էդմոն Մարուքյանի տարակուսանքը, ով զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա՞, թե՞ ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտոնյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը:
Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է շրջանառվող խոսակցությունները, որ ինչքան էլ իշխանությունները խոսում են միասնական թիմ լինելու մասին, միևնույն է՝ առկա են ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ: