Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը
ОБЩЕСТВОԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 13-ին, ժամը 12:53-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել (մոտ 3 մետր) մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև դուրս բերել ձորակից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



