Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ. Էրիկ Գրիգորյան
БЛОГՀայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը անհրաժեշտություն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությանը, ըստ որի՝ Երեւանում ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում:
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում):
Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ:
Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է»,- գրել է նա:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



