Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ ցորենի արտ է այրվում․ այնտեղ է մեկնել 7 մարտական հաշվարկ
ОБЩЕСТВО
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ժամը 21:55-ին պահանջվել է օգնություն և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ:
Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



