Երևան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 16-ին, ժամը 18:09-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Ս., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ցած:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ս.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



