ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մուտք ստանալ Apple-ի եւ Google-ի օգտատերերի նամակագրությանը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ մտադիր են Apple, Google եւ Microsoft ընկերություններից մուտք պահանջել նրանց ծրագրերից օգտվողների գաղտնագրով պաշտպանվող նամակագրությանը: Այդ մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով լրատվական աղբյուրներին: Նշվում է, որ նման որոշման պատճառը Փարիզի ահաբեկչական հարձակումներն էին:
Սպիտակ տունն ու ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները ընկերությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կքննարկեն գերպաշտպանության տեխնոլոգիաների կիրառության եւ օգտատերերի անձնական նամակագրությանը մուտք ունենալու հարցը, տեղեկացնում է Lenta-ն:
Մինչ այժմ ընկերությունները պատրաստ չէին ընդառաջել իշխանություններին: Google-ի եւ Microsoft-ի հայտարարություններում, մասնավորապես, նշվում է, որ «վստահելի պաշտպանության նպատակով անվտանգության թուլացումն անիմաստ է»: Apple-ում նշել են, որ պատրաստ չեն հրաժարվել գաղտնագրումից, որը պաշտպանում է օրական մի քանի տրիլիոնի հասնող նամակները, որովհետեւ դրանից կարող են օգտվել չարագործները:
Նշվում է, որ ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն, փարիզյան ահաբեկիչները սովորական տեքստային հաղորդագրություններ են ուղարկել, որոնք կարող են վերահսկվել ոստիկանների կողմից, եթե դրանք ուղարկողը կամ ստացողը կասկածյալ է:



