Exclusive. «Ազիզյանները» սիթքոմից հայտնի դերասանուհի Մարի Պետրոսյանը մայրիկ է դարձել
ЛАЙФ«Ազիզյանները» սիթքոմի դերասամուհի Մարի Պետրոսյանը մայրիկ է դարձել: Պարզվում է` սիթքոմի վերջին եթերաշրջանում բալիկի էր սպասում ոչ միայն Մարիի հերոսուհին, այլեւ հենց ինքը` դերասանուհին:
Դերասանուհու մայրանալու մասին քննարկումները տարածվեցին այսօր, երբ Մարին Instagram-ի իր էջում լուսանկար հրապարակեց, որում շոյում է փոքրիկի ձեռքը: «Իմ մեծ սեր»,-լուսանկարն այսպես է մեկնաբանել դերասանուհին: Մարիի հետեւորդները շտապեցին ենթարություններ անել` արդյոք դերասանուհին մայրացե՞լ է, թե՞ դա շփոթեցնող լուսանկար է: NEWS.am STYLE-ը շշուկները պարզելու նպատակով կապ հաստատեց Մարիի հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում հաստատեց բարի լուրը, սակայն այլ մանրամասներ` կապված երեխայի սեռի եւ անվան ընտրության հետ նախընտրեց առայժմ չհայտնել:
«Այո, նկարում իմ բալիկի ձեռքն է»,-հաստատեց նա` նշելով,-«Չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, բայց հրաշալի զգացողություններ ունեմ, ես եւ փոքրիկս մեզ հիասքանչ ենք զգում»:
Նշենք, որ դերասանուհին նախընտրել էր գաղտնի պահել նաեւ իր ամուսնության մասին լուրը, եւ միայն այսօր է Facebook-ում փոխել կարգավիճակը:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մարիին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն: